Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել ՌԴ-ում
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն կողմ է արտահայտվել փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի նախաձեռնությանը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը երկրի ողջ տարածքում ոչ աշխատանքային հայտարարելու վերաբերյալ: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի ղեկավարը հայտնել է կառավարության հետ խորհրդակցության ժամանակ:
«Իսկապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը երկրում բարդ ընթացք է ստանում: Տարածման տեմպերը զգալիորեն աճել են: Եվ մեր խնդիրը քաղաքացիների կյանքն ու առողջությունն առավեագույնս ապահովելն է: Ներկա պահին կարևոր է կոտրել համավարակի նոր ալիքի աճը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հավանություն եմ տալիս ողջ երկրում աշխատավարձի պահպանմամբ ոչ աշխատանքային օրեր հայտարարելու մասին առաջարկը»,- ասել է նախագահը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանում երկու օր անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսի հետևանքով մահացության առավելագույն մեկօրյա ցուցանիշ: Հոկտեմբերի 20-ին վիրուսից մահացել է 1028 մարդ, իսկ հոկտեմբերի 19-ին՝ 1015: