Աղբից բաղկացած աշխարհի ամենամեծ կղզին. սարսափելի կադրեր
ЛАЙФԽաղաղ օվկիանոսում թաքնված է ցամաքի մի հատված, որը սարսափ է հարուցում:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը՝ խոսքը հսկայական աղբի կղզու մասին է, որի չափերը, ըստ ամենահամեստ գնահատականների, եռակի գերազանցում է Մեծ Բրիտանիայի տարածքը:

Այդ աղբի կղզին ունի մի քանի պաշտոնական անվանում: Այն անվանում են Մեծ խաղաղօվկիանոսյան հետք, Արևելյան աղբի մայրցամաք, երմեբն անվանում են աղբի այսբերգ, քանի որ աղբը լողում է ջրի վերին շերտերում:

Աղբի կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում: Դրա գտնվելու վայրը պայմանավորում են օվկիանոսային հոսանքները, որոնք առաջացնում են դրա շուրջը հսկայական ջրապտույտ, որը բերում է նորանոր թափոններ ու աղբը պահում համարյա նույն վայրում:

Երկար ժամանակ կղզու տեղն աննկատ էր, քանի որ այն ընկած է նավերի երթուղուց հեռու: Այն հայտնաբերեց Չառլզ Մուրը, ով տեսածից հայտնվեց շոկի մեջ:

Աղբը լողում է չեզոք գոտում ու ոչ ոք չի ցանկանում մեծ գումար ծախսել ոչ մեկի տարածությունում չգտնվող աղբի հավաքման վրա:

Օվկիանոսի աղտոտման հիմնական աղբյուրը Հնդկաստանի ու Չինաստանի բնակչության թափոններն են: Աղբի կղզին իր մեջ մեծ վտանգ է պարունակում: Այն տարեցտարի ավելանում է չափերով:







