Հայ և քուրդ երիտասարդները բողոքի ցույց են իրականացրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առաջ
МЕЖДУНАРОДНОЕՏասնյակ հայ և քուրդ երիտասարդներ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև իրենց բողոքի ձայնն են հայտնել Թուրքիայում փոքրամասնությունների դեմ շարունակվող հալածանքների և Անկարայի որդեգրած ծայրահեղական քաղաքականության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
Բողոքի ցույցի ժամանակ մասնակիցները դատապարտեցին քուրդ իրավապաշտպան Թահիր Էլչիի սպանությունը՝ նմանեցնելով այն «Ակոս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ: «Բոլորս Հրանտ ենք», «Բոլորս Էլչի ենք», «Բոլորս այստեղ ենք» կոչերով ցուցարարները պարզել են Հրանտ Դինքի, 2011 թվականին թուրքական բանակում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի, Թահիր Էլչիի և թուրքական իշխանությունների այլ զոհերի լուսանկարները՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



