Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իշխանությունը ժողովրդին պատկանելու մասին պոպուլիստական լոզունգների ներքո լռեցնում են հանրության ձայնը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոկտեմբերի 17-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին։ Սակայն հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունը, այսինքն՝ ընտրական «ցիլկի» առաջին փուլը, արդեն իսկ որոշակի միտումներ ակնհայտ դարձրեց։ Նախ՝ այն հանգամանքը, որ երեք խոշոր քաղաքներում (Գյումրի, Գորիս, Մեղրի) իշխանական կուսակցությանը չի հաջողվել հաղթել, արդեն իսկ խոսուն է։ Եթե համեմատություն տանենք հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ, ապա առավել առարկայական կդառնա այն հանգամանքը, որ իշխող ՔՊ-ն՝ որպես քաղաքական ուժ, այդպես էլ չի կայացել։

Այլ կերպ ասած՝ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ՔՊ-ն գաղափարական հենք չունեցող ու ընդամենը մեկ անձի շուրջ ձևավորված քաղաքական միավոր է։ Փաստացի, եթե Փաշինյանը այդ կուսակցության ղեկին չլինի, ավելին՝ իշխանության չլինի, ապա այս կուսակցությունը մեկ ժամում քարուքանդ կլինի։ Երկրորդ՝ հասկանալի է, որ ՏԻՄ ընտրությունների միջոցով իշխանությունները փորձում են շոշափել հանրային տրամադրությունները, քանի որ հանրային կարծիքը կարող է յուրաքանչյուր պահի կտրուկ փոփոխության ենթարկվել։ Եվ ՏԻՄ ընտրությունների առաջին փուլից սկսած՝ իշխանությունները պետք է արձանագրեն մեկ իրողություն, որ հանրային կարծիքի փոփոխությունն իրենց օգտին չէ։

Ուստի, իրադարձություններից կախված, բացառված չէ, որ այս միտումն ավելի խորանա արդեն ընտրական գործընթացի հաջորդ փուլերում։ Կարծիք կա, որ այս հանգամանքը կարող է նույնիսկ իշխանափոխության մեկնարկի սկիզբ դառնալ, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ իշխանությունները իրենց խոստացած «խաղաղության դարաշրջանը» բացելու համար պատրաստ են Հայաստանի շահերին հակասող նոր փաստաթուղթ ստորագրել։

ՏԻՄ ընտրություններում իշխող ուժի պարտության պատճառներից մեկն էլ կարող է դառնալ համայնքների խոշորացման բուն նախաձեռնությունը, որի նպատակահարմարությունն ընդհանրապես հարցականի տակ է։ Խնդիրն այն է, որ իշխանությունների նախաձեռնած խոշորացման արդյունքում ինքնակառավարման մարմինների ողջ համակարգը կուսակցականացվում է։ Եթե նախկինում համամասնական ընտրակարգով միայն Երևանի, Վանաձորի ու Գյումրիի ընտրություններն էին նախատեսվում անցկացնել, ապա հիմա արդեն բոլոր համայնքները: Եվ եթե նախկինում համայնքների բնակիչները անմիջականորեն համայնքի ղեկավար էին ընտրում, որն էլ իր հերթին հաշվետու էր բնակիչների առաջ, ապա այս դեպքում ավագանիներն են ընտրում խոշորացված համայնքների ղեկավարին, որն էլ իր հերթին հաշվետու է լինում արդեն քաղաքական ուժերի առաջ։

Դրանով առաջնային է դառնում ոչ թե համայնքի ղեկավարի աշխատանքի արդյունավետության հարցը, այլ քաղաքական հաշվարկները, որի դեպքում աշխատող ղեկավարը կարող է փոխարինվել իշխանությունների քիմքին հաճելի ու անկարող մի անձնավորությունով։ Այսինքն, խոշորացման միջոցով իշխանությունները ՏԻՄ համակարգը «հպատակեցնելու» ու իրենց համար վերահսկելի դարձնելու խնդիր են լուծում։ Այս գործընթացը տեղավորվում է դեռևս հունիսին նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի խոստացած քաղաքական վենդետայի շրջանակներում, երբ վերջինս սպառնում էր այն գյուղապետներին ու քաղաքապետներին, ովքեր քարոզարշավի ընթացքում իրենց օգտին չեն աշխատում։ Բացի այդ, իշխանությունների պատկերացրած տարբերակով խոշորացման գործընթացը չի բխում հանրային շահերից։

Նախ՝ դրանում հաշվի չի առնվել այդ համայնքների բնակիչների կարծիքը՝ արդյոք իրենք կողմ են այդպիսի կառավարման տարբերակի, թե ոչ։ Եվ ուշագրավ է, որ դեռևս այս տարվա մայիսին ՍԴ-ն սույն խնդրի վերաբերյալ իրավական դիրքորոշում էր հայտնել, թե համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր պետք է նախատեսվեն։ Սակայն կառավարությունը ոչ միայն անտեսեց ՍԴ որոշումը և հանրաքվե չանցկացրեց, այլև համայնքների կարծիքը լսելի դարձնելու որևէ գործիքակազմ չկիրառեց: Սա հերթական դեպքն է, թե ինչպես են իշխող ուժի ներկայացուցիչները իշխանությունը ժողովրդին պատկանելու մասին պոպուլիստական լոզունգների ներքո լռեցնում հանրության ձայնը։ Դրա համար էլ շատ հավանական է, որ ներդրված համակարգի գործարկումից հետո խոշորացման հետ կապված դժգոհությունները համատարած բնույթ ստանան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха