Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հիմնական խնդիրը ֆինանսական ոչ բավարար միջոցներն են»․ «Փաստ»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Մանկան մոլորակ» տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 2004 թ.-ին Արարատի մարզում: 2017 թ.-ին վերանվանվել է «Քաջիկ Ավետիսյան» տիկնիկային թատրոն: Արտաշատ քաղաքում Շահումյանի փողոցում վարձակալած տարածքում է գործում թատրոնը: «Թատերական խումբը կազմված է հինգ հոգուց, որից երեքը մինչև 30 տարեկան են: Խմբի մյուս անդամը 47 տարեկան է, ես՝ 66: Թատրոնը հիմնադրել եմ ես, տիկնիկները ես եմ պատրաստում, բեմադրած ներկայացումների համարյա 70 տոկոսի պիեսները ես եմ գրում, երգերի բառերը, նկարչական ձևավորումը ևս իմն են: Նաև խաղում եմ ներկայացումներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Քաջիկ Ավետիսյանը:

No description available.

Շրջագայում են տարբեր մարզերում, լինում Երևանում: «Նախքան համաճարակը համագործակցությունը մյուս թատրոնների հետ ավելի սերտ էր, փոխադարձ այցելություններ էինք կազմակերպում, պիեսներ բեմադրում: Հիմա ամեն ինչ բարդացել է համաճարակային վիճակի հետ կապված: Նախքան մեր զրույցն ինձ զանգահարեցին և երեք մանկապարտեզում ներկայացումները չեղյալ հայտարարեցին, քանի որ աշխատակիցների շրջանում վարակված մարդիկ են եղել»,-նշում է մեր զրուցակիցը:No description available.

Թատրոնն ինքն է իրեն ֆինանսավորում:«Մեր ստեղծած գումարների հաշվին վճարում ենք հարկերը, աշխատավարձերը, հոգում մյուս ծախսերը: Ի սկզբանե այս կերպ ենք աշխատել: Այսքան տարի աշխատելու ընթացքում երբևէ պետական աջակցություն չենք ստացել: Դիմել ենք, սակայն ասում են՝ թատրոնը պետական չի, օգնել չենք կարող: Հիմա նախագծեր եմ ցանկանում կյանքի կոչել, բայց չեմ կարողանում ֆինանսի բացակայության պատճառով: Չեմ կարողանում հումք գնել տիկնիկներ պատրաստելու և այլ հարցեր լուծելու համար»,-ընդգծում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:No description available.

Նեղսրտում է, որ օրինակ՝ գործարարներից շատերի համար, կարծես թե, մշակույթը նշանակություն չունեցող մի բան է:

«Նա մտածում է, որ այդտեղից օգուտ չունի, դրա համար չի ֆինանսավորում: Անգամ առաջարկում եմ՝ գումարը պարտքով տուր, սկսեմ աշխատել, հետո կվերադարձնեմ: Նույնիսկ այդ դեպքում են մերժում: Իսկ եթե գիշերային բար լիներ, այնքան հովանավոր կունենայի: Ցանկացած ծախս մենք ենք հոգում, օրինակ՝ մեքենա ենք վարձում, որը մեզ կտանի այս կամ այն մարզը կամ քաղաքը: Օր օրի գազն ու բենզինը թանկանում են, պատկերացրեք՝ ինչ ծախսերի հետ գործ ունենք: Չնայած բոլոր խնդիրներին՝ չենք դժգոհում, աշխատում ենք, ստեղծում: Ինձ համար կարևոր է, որ այս թատրոնը գոյություն ունի, աշխատում է: Նախքան այս համաճարակը՝ ամսական խաղում էինք միջինը 10-15 ներկայացում, իսկ հիմա՝ 7-8»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

No description available.

Երեխաների մոտ տիկնիկային ներկայացումները մեծ հետաքրքրություն են վայելում: «Մանկապարտեզներում ներկայացումներ ենք բեմադրում, ավարտին, մինչ դեկորացիան կհավաքենք, ահագին ժամանակ է պահանջվում երեխաներին իրենց հետաքրքրության շրջանակից դուրս բերելու համար: Դպրոցների հետ ենք համագործակցում, առաջարկում ներկայացումներ բեմադրել: Նախապես զրուցում ենք երեխաների հետ, հարցնում, թե որ ներկայացումը կցանկանային դիտել: Բոլոր ներկայացումների ժամանակ տիկնիկները հարց ու պատասխան են ունենում երեխաների հետ, ինչն ավելի անմիջական է դարձնում դրանք: Այժմ էլ պատրաստվում ենք Ամանորի ներկայացումներին, չնայած չգիտեմ, թե ինչ պատկեր կունենանք այդ ժամանակ՝ համաճարակային վիճակով պայմանավորված»,հավելում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:No description available.

Ասում է՝ գոնե մեկ հովանավոր լիներ, որը հավատար՝ Հայաստանում մշակույթը չի մահացել:

«Եթե երկու նախագծերը շատ ծախսատար չեն, ապա երրորդի դեպքում պատկերն այլ է: 25 տիկնիկ է պետք, ցանկանում եմ բեմադրել «Ջազում միայն տիկնիկներն են» ներկայացումը: Տեսականորեն ամեն ինչ պատրաստ է, բայց նախագիծը կյանքի կոչելու համար բավարար գումար է անհրաժեշտ: Օրինակ՝ եթե մեկը հոգա մեքենայով տեղափոխման կամ էլ տարածքի վարձակալության ծախսերը, կկարողանանք այդ խնայված գումարն օգտագործել նոր նախագծերը կյանքի կոչելու համար: Հովանավորի լինելիությունը մեզ համար նոր ստիմուլ կլինի»,-եզրափակում է Քաջիկ Ավետիսյանը:

No description available.

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества