Ռոնալդուն կրկին շրջանցեց Մեսսիին՝ նոր ռեկորդ սաhմանելով ՉԼ-ում
СПОРТՉորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ատալանտա» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց անգլիական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով:
Հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու համար «Ատալանտան» դարձավ 38-րդ թիմը, որի դարպասը նա գրավեց Չեմպիոնների լիգայում։ Նախկինում մրցաշարի պատմության ոչ մի խաղացողի չէր հաջողվում գրավել այսքան թիմի դարպաս: Այդ ցուցանիշով Ռոնալդուն կրկին շրջանցեց Լիոնել Մեսսիին։
Նշենք, որ նախորդ օրը «Լայպցիգի» հետ ՉԼ խաղում Մեսսին գրավեց 37-րդ ակումբի դարպասն ու այդ ցուցանիշով հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» Կրիշտիանու Ռոնալդուին, ով այդ պահին դեռ 37 ակումբի դարպաս էր գրավել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



