Ереван, 13.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՄԻՊ-ը հրապարակել է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ-երի ամրացման վերաբերյալ

ОБЩЕСТВО
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման, Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ-երի ամրացման վերաբերյալ ապացույցներ է հրապարակել և կից գրել.
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ հերքել է  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի (unlawful) ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն:
 
Սրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը:
 
Նախ, Մարդու իրավունքների պաշտպանի  հոկտեմբերի 18-ի հայտարարության պատճառն այն էր, որ ադրբեջանական զինված ուժերի արարքներով կոպտորեն ոտնահարված են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները (գնդակոծվում է քաղաքացիական բնակչությունը, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից և այլն): Պաշտպանին են շարունակում հասցեագրվել քաղաքացիների բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ:
 
Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա:
 
Հոկտեմբերի 18-ի հայտարարության նպատակն էր ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները և այդ արարքների անմիջական կապը ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, սեփականության և կենսական մյուս իրավունքների խախտումների հետ: Հարցն այն է, որ հենց նման արարքներին են հաջորդում նրանց հետագա հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունները քաղաքացիական բնակչության և զինծառայողների վրա, որ պաշտպանում են հենց այդ բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ ապրելու և այլ կենսական իրավունքներ:
 
Ընդ որում, նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով։
 
Հետևաբար, Պաշտպանության նախարարության վարչական ապարատի այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել հոկտեմբերի 19-ին հանդես գալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնող հայտարարությամբ, պետք է միշտ հիշեն, որ Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ:
 
Առհսարակ, եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլև թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս:
 
Ավելին, քաղաքական դժգոհությունները մեղմելու նկատառումով Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի ճշգրիտ հայտարարությունը հերքելու փոխարեն, Պաշտպանության նախարարության նշված պաշտոնյաները պետք է գիտակցեին, որ ոչ միայն հերքում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ճշգրիտ հայտարարություն, այլ հատկապես միջազգային հարթակներում գեներացնում են ադրբեջանական արշավ ոչ միայն այդ հայտարարության, այլ նաև Պաշտպանի աշխատանքի հավաստիության դեմ, առհասարակ։ 
 
Եվ իսկապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության հոկտեմբերի 19-ի հերքումն հօգուտ իրենց օգտագործելով՝ ադրբեջանական տեղական ու արտասահմանյան աղբյուրներով հայտարարություններ են արվել այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն է պաշտոնապես հավաստում, որ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները կամ պնդումները կեղծ են և, դիմելով տարբեր ատյանների, պահանջել են Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն այլևս հիմք չընդունել:
 
Ստացվում է՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադրված է Պաշտպանության նախարարության վարչական ապարատի պաշտոնյաների հրապարակային պարզաբանել, որ իր զեկույցները, հայտարարությունները կազմվում ու հրապարակվում են հատուկ սկզբունքներով, որ հաշվի են առնվում այդ պահի միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունները, որ Մարդու իրավունքների պաշտպանի ամեն խոսքն ունի իր արժեքը և որ դրանք հենց զինծառայողների իրավունքները պաշտպանելու, Զինված ուժերին ու երկրին աջակցելու համար են:
 
Ուստի, պետք է նկատի ունենալ, որ Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն արվում են, անգամ եթե դրանք կարող են քաղաքական դժգոհություննեի առիթ դառնալ, բայց փոխարենը դրանք դառնում են ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար արժեքավոր աղբյուր՝ օգտագործվելով միջազգային ատյաններում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և այլն: 
 
Պաշտպանի զեկույցներն ու հայտարարությունները մշտապես հիմնված են առաջնային աղբյուրների, ոչ թե միջնորդավորված ու աղճատված տվյալների վրա: Դրանք հենց արժեքավոր են նրանով, որ անկախ աշխատանքների արդյունք են:
 
Ի վերջո, պատերազմից հետո ընկած ողջ ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությունը գոնե կարող էր ինչ-որ կերպ աջակցել Արբեջանի հետ սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին, որ ավելի է տարածում ստանում միջազգային հարթակներում: Չէ՞ որ դա ադրբեջանական հանցավոր արարքներից ՀՀ քաղաքացիական բնակչության ու զինծառայողների կյանքի և մյուս իրավունքների պաշտպանության համար է:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միշտ է իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ աջակցել Զինված ուժերին և շարունակելու է նույն սկզվունքով գործելը: Որևէ անգամ թույլ չի տրվել, որ ստվերվի մեր պետականության բարձրագույն արժեքներից մեկի՝ Զինված ուժերի դերը՝ դրականը միշտ ներկայացնելով նաև տարբեր ատյաններում: Ողջ գործունեության ընթացքում մշտապես ապահովվել է գործընկերային աշխատանք՝ չվնասելու սկզբունքով և նույնն էլ ակնկալում է փոխադարձ։
 
Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունը վերաբերում էր բացառապես ադրբեջանական հանցավոր արարքներին. այն որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ դիրքերում անձնվիրաբար ծառայող զինվորականներին։
 
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին էլ առաջարկում ենք իրազեկման նպատակով հնարավորինս լավ ուսումնասիրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները, աշխատանքի արդյունքներն ու տեղում առկա իրավիճակը և մյուս անգամ անհավաստի տվյալների հիման վրա չփորձել կասկածի տակ դնել Պաշտպանի հայտարարությունները կամ զեկույցները: Հուսով ենք՝ գոնե նվազագույն մակարդակով կպահպանվի համագործակցության այն բարձր որակը, որ ձևավորված էր նախորդ մարզպետի պաշտոնավարման ժամանակ և ապահովում էր մարդու իրավունքների պաշտպանության դրական արդյունքներ:
 
Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձևով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները։
Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»