Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջին նիստը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հարավային Ամերիկայի քիմիկոսներ՝ Մոլի օր (ոչ պաշտոնական), Հունգարիա՝ Հանրապետության օր, Լիբիա՝ Հաղթանակի և ազատության օր, Ռուսաստան՝ Գովազդի աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1905- ծնվել է խորհրդահայ դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը:

1907 –ծնվել է հայ խորհրդային զորահրամանատար Նվեր Սաֆարյանը:

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրի ինքնապաշտպանության կոմիտեն Երևան է ուղարկել իր ներկայացուցչին՝ նպատակ ունենալով համոզել Հայաստանի կառավարությանը Ղարաբաղ ուղարկել սպաների խումբ, որոնք չեն թողնի Ադրբեջանին ուղղակի կառավարում իրականացնել այնտեղ:

1913 – ծնվել է հայ խորհրդային դերասան Գարուշ Խաժակյանը:

1915 –ծնվել է ջութակահար Ռուբեն Գրիգորյանը:

1928– ծնվել է երաժշտագետ, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

1959- վախճանվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:

1963 – ծնվել է քանդակագործ Նունե Թումանյանը:

1993 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել ռազմաճակատի հարավային ուղղությամբ և ազատագրել կարևորագույն ստրատեգիական կետ համարվող Հորադիզ քաղաքը։ Շրջափակման մեջ են ընկել ադրբեջանական բանակի Կովսականի և Կուբաթլուի զորամասերը, որոնք տեղաբաշխված են եղել Ադրբեջանի Զանգելանի, Ջեբրայիլի և Կուբաթլիի շրջաններում:

1994- վախճանվել է հայ խորհրդային կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանը:

1997– վախճանվել է հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը, որն ունի 200-ից ավելի գյուտերի արտոնագիր:

1999 – վախճանվել է կանադահայ պատմաբան, իրավագետ, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտոր Գևորգ Բաղջյանը:

2006- Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը որպես հիմն հնչել է խորհրդային տարիներին: Սակայն հիմնի փոփոխություն այդպես էլ չի եղել:

2008- նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանն ու բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին:

2009- Թուրքիայում Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնում հայկական «Սահման» ֆիլմը միջազգային ֆիլմերի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի: 2013- վախճանվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը: 2014- Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ:

2018- Երևան - Գյումրի մայրուղին փակել են Հյուսիս-հարավ մայրուղու շինարարները, որոնք պահանջել են իրենց աշխատավարձերը: -խորհրդարանում տապալվել է ՍԴ դատավորի ընտրությունը, նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատավորի թափուր պաշտոնում առաջադրած թեկնածուն՝ փաստաբան Վահե Գրիգորյանը, չի ընտրվել:

2019-«Արաբկիր» բուժկենտրոնում կատարվել է Հայաստանում լ յարդի առաջին փոխպատվաստումը անչափահաս հիվանդին, որի ընթացքում բժիշկ Արա Բաբլոյանին հրավիրել են ՀՔԾ հարցաքննության։ Մի քանի ժամից Բաբլոյանը վերադարձել է և շարունակել վիրահատությունը։

2020-Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, ըստ պաշտոնական տեղեկատվության, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել։

ԱՇԽԱՐՀ

787 -քրիստոնեական եկեղեցիների տիեզերական համաժողովը ընդունել է սրբապատկերների հարգման կարգը, որը պահպանվում է մինչև մեր օրերը:

1086 -Ալմորավիդների և իսպանական մուսուլմանների բանակը Զալլակեի ճակատամարտում ջախջախել է թագավորներ Լեոնի և Կաստիլիան Ալֆոնսո 6-րդի բանակներին:

1715 – ծնվել է Պետրոս 2-րդը, որը 1727-ից մի

նչև իր մահանալը եղել է Ռուսաստանի ցար:

1792 –ծնվել է բնագետ Ֆրիդրիխ Պարրոտը:

1803 -Ջոն Դալտոնը հաշվարկել է 21 քիմիական էլեմենտների և միացությունների ատոմային զանգվածները:

1814 - Լոնդոնում վիրաբույժ Ջոզեֆ Կարպյուն իրականացրել է քթի ձևի վերականգնման վիրահատություն, որը համարվում է աշխարհում կատարված առաջին պլաստիկ վիրահատությունը:

1826 - ԱՄՆ-ի Նյու Յորքի թատրոնում առաջին անգամ օգտագործվել է գազային լուսավորություն: 1844– ծնվել է ֆրանսիացի նշանավոր դերասանուհի Սառա Բեռնարը:

1850 - Կոստանդնուպոլսի նավահանգստում խարսխված Neisi Shevkat գծանավի վրա տեղի ունեցած ուժգին պայթյունի զոհ է դարձել ավելի քան հինգ հարյուր մարդ:

1868 -ծնվել է անգլիացի ինժեներ Ֆրեդերիկ Լանչեստերը, որը հանդիսանում է բրիտանական առաջին ավտոմեքենայի ստեղծողներից մեկը:

1904-ծնվել է ռուս նկարիչ և մտածող Սվյատոսլավ Ռերիխը:

1940– ծնվել է «ֆուտբոլի արքան»՝ բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն:

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչել են գեներալ Շառլ դը Գոլի գլխավորած Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությունը:

1946 -կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջին նիստը:

1956- Հունգարիայում սկսվել է հակախորհրդային ապստամբությունը:

1984 -ԽՄԿԿ կենտկոմի պլենումը որոշում է ընդունել Սիբիրի գետերի հոսքը ուղղել հարավ:

2000- չին հնէաբանները պեղել են Խան դինաստիայի ժամանակաշրջանի ավելի քան 2000 տարվա հնություն ունեցող երաժշտական գործիքների թանգարան:

2001– թողարկվել է iPod շարժական մեդիա խաղարկիչը:

2002- Մոսկվայի Դուբրովկայի թատերական կենտրոնում ընթացող «Նորդ-Օստ» մյուզիքլի ժամանակ, ներխուժելով դահլիճ, չեչեն ահաբեկիչները պատանդ են վերցրել մոտ 900 մարդու:

2011 -Լիբիայում հայտարարվել է, որ Մուամար Քադդաֆիի ռեժիմը պարտվել է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран