Վաղ թե ուշ մենք հասնելու ենք հայտարարված նպատակին. Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕ«ՄԱԿ-ի համակարգը բարեփոխելու, համաշխարհային ասպարեզում անարդարությունը վերացնելու Թուրքիայի կոչերը դժգոհություն են առաջացնում Արևմուտքի որոշ շրջանակների մոտ»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով, Արևմուտքում տարածված գաղութատիրական մտածողությունը ճնշումների ալիք է ստեղծում Անկարայի վրա, այդ թվում՝ հենց Թուրքիայում «հինգերորդ շարասյան» միջոցով։ Նախագահի խոսքով` սրա հետ է կապված Թուրքիայի՝ աֆրիկյան երկրների հետ մերձեցման կուրսի քննադատությունը։
Թուրք առաջնորդն ընդգծել է, որ աֆրիկյան երկրների հետ Թուրքիայի մերձեցման քննադատների համար լավագույն պատասխանն առևտրի աճն է և աֆրիկյան երկրների սերտ համագործակցությունն Անկարայի հետ։
«Վաղ թե ուշ մենք հասնելու ենք հայտարարված նպատակին՝ մտնել աշխարհի ամենազարգացած տնտեսությունների ԹՈՓ 10-յակը։ Այս ուղղությամբ ջանքերը շարունակվում են նույն համառությամբ»,- ասել է Էրդողանը։