Մոսկվայում 4 ամսով նոր սահմանափակումներ են մտցվել կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱյսօրվանից Մոսկայում նոր սահմանափակումներ են մտցվում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի պատճառով։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դրանք կգործեն 4 ամիս` մինչև փետրվարի 25-ը։
Սահմանափակումները չեն տարածվում պատվաստվածների և նրանց վրա, ովքեր վերջին 6 ամիսներին հիվանդացել են քովիդով։
Միևնույն ժամանակ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը Մոսկվայում նոր լոքդաուն է սահմանվելու։ Կփակվեն խանութները, ռեստորանները, ծառայության ոլորտի այլ ձեռնարկությունները, դպրոցներում արձակուրդ կլինի։ Նման սահմանափակումներ են գործելու նաև Ռուսաստանի այլ շրջաններում։
Ռուսաստանում կորոնավիրուսի նոր բռնկումը սկսվել է սեպտեմբերի վերջից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նոր դեպքերի թիվն այնտեղ աճել է երկու անգամ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



