Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱԱԾ-ն առաջարկում է սպասել Վահան Շիրխանյանի ձերբակալության գործի նախաքննության ավարտին

ПОЛИТИКА

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեղադրանքով Շիրխանյանի ձերբակալության մասին տարբեր մեկնաբանությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությունը հասարակական մեծ հնչեղություն ստացավ:

Այս ձերբակալության, այնուհետև դատարանի կողմից կալանավորման որոշման շուրջ մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին, բայց հիմնականում առանց գնահատականների:

Հարցը շատ նուրբ համարելով` և՛ փորձագետները, և՛ Վահան Շիրխանյանին ճանաչողները առաջարկում են սպասել նախաքննության ավարտին կամ դատավարությանը: Այս համատեքստում բացառություն է 1-in.am գործակալությանը տրված Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը, որում հանցավոր համագործակցության խմբի բացահայտումը նա որակում է որպես «արկածախնդրություն», իսկ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը՝ «ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության հավասար գործողություն»:

Կարծում ենք` արկածախնդրություն որակումն առավել քան հարիր է հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթին, որն ամբողջությամբ հիմնված է անձնական, կողմնակալ, զգայական ենթադրությունների, մեկնաբանությունների և դրանց իսկ վրա կառուցված հետևությունների վրա: Թերևս, անհրաժեշտ է հիշեցնել Ա.Մանուչարյանին, որ ՀՀ իրավապահ մարմինները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործում են միշտ և բոլոր իրավիճակներում՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության, և ՀՀ քաղաքացիների անվտանգության պաշտպանությունը, և որ այս կամ այն ձերբակալությունը պայմանավորված չ է իրավիճակով, այլ նախաքննական մարմնի ունեցած բավարար նյութերով:

Կարծում ենք` 1991-93թթ. ՀՀ Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատուին պետք է հայտնի լինի, որ նման որոշումները չեն կայացվում նպաստավոր կամ անբարենպաստ իրավիճակները, բարեկամական-ընկերական հարաբերությունները հաշվի առնելով, և որ ՀՀ սահմանների անխոցելիությունը կախված չէ որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարարի անձից:

Առավել քան ակնհայտ է, թե Արթուր Վարդանյանի գլխավորությամբ հանցավոր համագործակցության գործունեությունը ինչ վտանգ էր պարունակում ՀՀ քաղաքացիների կյանքի, անվտանգության և ՀՀ ներքին կայունության համար, ինչը իր իսկ կողմից մատնանշված «ռազմական գործողությունների» պայմաններում աղետալի հետևանքներ կարող էր ունենալ: Հասկանալի է, որ հասարակական բարձր հնչեղություն ունեցող այս դեպքը Աշոտ Մանուչարյանի համար սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու, իր մասին հիշեցնելու առիթ է։ Նույնիսկ այս պարագայում, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել առո ղջ բանականությամբ, քանզի ՀՀ օրենսդրությամբ իրենց գործառույթներն իրականացնող մարմինների գործողությունների որակումն իբրև «պետական դավաճանություն», մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում։ Մեկնաբանությունների և գնահատականների լրջությունը ուղղակիորեն կապված է դրանց հեղինակների արհեստավարժությունից ու փորձառությունից, հետևաբար յուրաքանչյուր ոք կարող է կարծիք հայտնել այն մասին, ինչից քիչ թե շատ հասկանում է»:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%