Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում
СПОРТՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկում աշխարհի առաջնությունում:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում Գուրգեն Մադոյանը 1/32 եզրափակիչում մենամարտեց սլովակ Ալյազ Սիրցելիի հետ: Բոլոր 3 ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին Մադոյանին: Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող բռնցքամարտիկը հոկտեմբերի 2-ին կանցկացնի երկրորդ մենամարտը: Մրցակիցը լեհ Դամիան Դուռկաչն է:
Ավելի վաղ Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանն աշխարհի առաջնությունում անցավ հաջորդ փուլ։ Կշռման արարողության ժամանակ նրա մրցակցի քաշը թույլատրելիից ավելին է եղել, և հաղթանակը հայ մարզիկին է շնորհվել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



