Բռնցքամարտ. Հովհաննիսյանը ԱԱ-ում մեկնարկել է հաղթանակով, Մանասյանը պարտվել է
СПОРТՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 51 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հովհաննիսյանը մրցեց Գերմանիան ներկայացնող Արգիշտի Տերտերյանի հետ ու պարտության մատնեց 5:0 հաշվով: 1/8-րդ եզրափակիչում Արթուր Հովհաննիսյանի մրցակիցը կլինի ԱՄՆ ներկայացուցիչ Հիլ Ռոսկոն:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նարեկ Մանասյանը մեկնարկում պարտություն կրեց: 92 կգ քաշային կարգի 1/32 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը ուժերը չափեց Իտալիայից Ազիզ Աբբես Մոուհիդայնի հետ ու զիջեց:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



