Իրանը հանդես է գալիս Աֆղանստանի մասին տվյալների փոխանակման շուրջ համագործակցության ընդլայնման օգտին
МЕЖДУНАРОДНОЕԻրանական կողմը հանդես է գալիս Աֆղանստանի վերաբերյալ անվտանգության և հետախուզության ոլորտում տեղեկատվության փոխանակման շուրջ համագործակցության զարգացման օգտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Աֆղանստանի հարևան երկրների հանդիպմանը, որը հոկտեմբերի 27-ին կայացել է Թեհրանում:
«Աֆղանստանում կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով մեք առաջարկում ենք ստեղծել անվտանգության և հետախուզության ոլորտներում համագործակցության ավելի լուրջ մեխանիզմ, ինչպես նաև հանդես ենք գալիս տարածաշրջանի երկրների, ներառյալ Աֆղանստանի հարեւանների միջև, տեղեկատվության փոխանակման արագացման և գործողությունների համակարգման օգտին»,- հայտնել է նա:
Նաև արտգործնախարարության ղեկավարը հայտարարել է, որ ՄԱԿի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարող է հանդես գալ միջնորդ աֆղանական կողմերի միջև՝ այդ երկրի քաղաքական ապագայի շուրջը համաձայնության հասնելու համար: «Իրանն առաջարկում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջոցներ ձեռնարկի և անհրաժեշտության դեպքում հանդես գա որպես միջնորդ աֆղանական խմբերի միջև՝ այդ երկրի ապագա քաղաքական կառուցվածքի շուրջը համաձայնության հասելու համար»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: