Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաշինյանը փաստացի ասում է՝ նախապատրաստվում են որոշումներ, որոնք կարող են ընկալվել որպես «ողբերգություն». «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

politexpert.net-ը «Կառավարվող ողբերգություն. Հայաստանում քննարկում են Լեռնային Ղարաբաղի հարցով նոր համաձայնագրերի հավանականությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի սկզբին Մոսկվայում։ Ենթադրվում է, որ նոր համաձայնագրեր կստորագրվեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Այդ ամենի մասին մանրամասներ է ներկայացրել PolitExpert-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը:

Թբիլիսիում գրանցված և Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Արսեն Խառատյանի անվան հետ կապվող Aliq Media-ն, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, առաջինն է հայտնել երեք առաջնորդների հնարավոր հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ, ինչպես հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները, 2018 թվականին Արսեն Խառատյանը որոշակի դեր է խաղացել Երևան-Բաքու անդրկուլիսային շփումներում: Դրանից հետո RIA Novosti-ն է իր աղբյուրին հղումով նման տեղեկություն հայտնել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ճշտող հարցին, ասել է. «Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք»:

Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանն իր հերթին ասել է, որ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց կան տարբեր ձևաչափերով առաջարկներ, որոնք դեռ քննարկվում են։ Իսկ որո՞նք են հնարավոր համաձայնագրերի օրակարգային հարցերը։ Եթե խոսենք տեղեկատվական «սլիվի» էության մասին, ապա անսպասելի որևէ բան չկա: Խոսքը, հավանաբար, լինելու է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի և երկու հանրապետությունների միջև հաղորդակցության ապաշրջափակման մասին: Արդեն երկար ժամանակ քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Վերջերս Մոսկվայում կայացել է երեք երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների հերթական հանդիպումը, և, կարծես, կողմերը մոտ են կոնկրետ որոշումների։

Նոր համաձայնագրերի ստորագրման հնարավորությամբ հանդիպման հավանականության մասին անուղղակիորեն վկայում են նաև երեք առաջնորդների վերջին հայտարարությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է Հայաստանից «դրական ազդակների» մասին Նախիջևանի ինքնավարության հետ կապի ապաշրջափակման վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Վալդայ» ֆորումի ժամանակ պատասխանելով հարցերին, խոսել է Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա նշել է ռուս խաղաղապահների դերը, սակայն ընդգծել է, որ չի կարելի հույսը դնել միայն տարածաշրջանում ռուսական կոնտինգենտի գտնվելու ժամկետի երկարաձգման հնարավորության վրա։

Պուտինը նաև նշել է Նախիջևանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը Ադրբեջանի համար, ինչպես նաև այն, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է սկսվել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։ Նրա խոսքով, այդ գործընթացները կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գոյակցությանը։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը, Դիլիջանում ելույթ ունենալով «Մտքի գագաթաժողովում», խոսել է ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքական գործընթացների մոդելավորման մասին։ «Երբ աշխարհը մոդելավորվում է Հայաստանի կողմից, երկրում սկսում են ավելի լավ հասկանալ այդ աշխարհը, ավելի մեծ մասնակցություն ունենալ գործընթացների կառավարմանը և այդ գործընթացները մեզ համար դարձնում են ավելի կանխատեսելի:

Եթե իրավիճակին նայենք աշխարհաքաղաքական տեսանկյունից, ապա մոդելավորումն այս հարցում նույնպես անհրաժեշտ է, այլապես հաճախ մարդիկ պարզապես չեն կարողանում հասկանալ և գնահատել, թե ինչո՞ւ է այդ ամենը տեղի ունենում,- ոգևորված ասել է նա և հավելել, գլոբալ առումով տարածաշրջանային զարգացումների համատեքստում Հայաստանի ապագան լինելու է կանխատեսելի և կառավարելի։ Երբ մարդկությունը չգիտի, թե ինչու են տեղի ունենում որոշակի իրադարձություններ, այդ իրադարձություններն ընկալվում են որպես ողբերգություն, բայց երբ այս գնահատականը հասկանալի է, ապա այդ բոլոր գործընթացները դառնում են վերահսկելի»: Ավելի մարդկային լեզվով թարգմանած՝ սա իրականում տարածաշրջանի երկրների խաղաղ գոյակցությանն ուղղված որոշումներ կայացնելու անհրաժեշտության մասին Պուտինի թեզի շարունակությունն է։

Փաշինյանը փաստացի ասում է՝ նախապատրաստվում են որոշումներ, որոնք կարող են ընկալվել որպես «ողբերգություն», և մարդիկ կարող են չհասկանալ, թե «ինչո՞ւ է դա տեղի ունենում», բայց իրականում ամեն ինչ «կառավարելի և կանխատեսելի է», եթե աշխարհում տեղի ունեցող գործընթացները ճիշտ են հասկացված և մոդելավորված: Հնարավոր նոր համաձայնագրերի հանդեպ Հայաստանում ազգային դիմադրություն է ձևավորվում։ Հայաստանում շատերն են բացասաբար վերաբերվում Ադրբեջանի հետ նոր համաձայնագրերի ստորագրման հնարավորությանը, քանի որ կարծում են, որ Փաշինյանի կառավարությունը պատրաստ է միակողմանի զիջումների գնալ Բաքվին, ինչը բացասաբար կանդրադառնա թե՛ Արցախի, թե՛ հենց Հայաստանի ապագայի վրա։

Ընդդիմության ճամբարից ստացված տեղեկությունների համաձայն, Փաշինյանի հակառակորդները պատրաստվում են զանգվածային բողոքի ցույցերի և մտադիր են «համազգային դիմադրության շարժում» ձևավորել։ Ընդդիմությանը նյարդայնացնում է այն, որ հնարավոր փաստաթղթերի բովանդակությունը «ժողովրդից գաղտնի է պահվում», և այն, որ նոր պայմանագրերի ստորագրումը պետք է լինի մինչև նոյեմբերի 9-ը։ Ադրբեջանի նախագահի սերը խորհրդանիշների նկատմամբ հայտնի է՝ այդ օրը հանրապետությունը նշում է որպես Պետական դրոշի տոն, և, կարծես թե, Ալիևը մտադիր է նոր պայմանավորվածությունները ներկայացնել որպես իր հերթական հաղթանակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%