Եղեգնուտ գյուղի անտառում մոտ 50 ծառ էր հատել. Գուգարքի ոստիկանների բացահայտումը
ОБЩЕСТВОՈստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Վանաձորի անտառտնտեսության աշխատակիցների հետ, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Եղեգնուտ գյուղի 62-ամյա մի բնակիչ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է տարբեր տեսակի ու տրամաչափի մոտ 50 ծառ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին կասկածվողը բաժին հրավիրվեց։ Նա խոստովանել է, որ 5 օր առաջ Եղեգնուտ գյուղի հարակից անտառում մոտ 50 ծառ է ապօրինի հատել և թողել տեղում՝ հետագայում տեղափոխելու համար։
Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառապահին։
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



