Facebook ընկերությունը փոխել է անվանումը
КУЛЬТУРАԱմերիկյան Facebook ընկերությունը փոխում է անվանումը «Meta»-ի։ Այս մասին առցանց շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ «Այժմ մենք կոչվում ենք Meta», - ասել է նա:
Facebook սոցիալական ցանցը չի փոխում իր անվանումը, փոխվում է միայն ընկերության անվանումը։
«Ես նախկինում սիրում էի դասական ուսումնասիրությունները, իսկ «meta» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «հետո»: Ինձ համար սա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է ուրիշ բան կառուցել»,- ասել է Ցուկերբերգը։
Նրա խոսքով՝ նոր ապրանքանիշն ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կզգա վիրտուալ իրականության մեջ գտնվելու էֆեկտ։
Ցուկերբերգը հավելել է, որ վիրտուալ մետատիեզերքը, այլ ոչ թե Facebook-ը, կլինի «Meta» ընկերության բիզնեսի կենտրոնում:
«Մեզ համար առաջին տեղում կլինի մետատիեզերքը, ոչ թե Facebook-ը: Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում Facebook-ի կարիքը չի լինի մեր մյուս ծառայություններից օգտվելու համար», - ասել է Ցուկերբերգը շնորհանդեսի ժամանակ:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



