Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3965-ով
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3965-ով, մահացել է 43 մարդ։
Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 652 505 դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 4 627 մարդ, համավարակի սկզբից ի վեր` 652 505 մարդ։ Մահացել է 9 961 մարդ։
Վերջին օրվա ընթացքում կատարվել է 48 513 թեստ, որից 30 303-ը` հակագենի, 18 210-ը՝ ՊՇՌ:
Վարակվածների մասնաբաժինը թեստավորվածների ընդհանուր թվից՝ օրական 8.17 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8.94 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 8.87 տոկոս։
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 970 109 մարդ, որից 4023-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում։
Կարանտինում գտնվում է 44 մարդ, հիվանդանոցներում՝ 6330, կորոնավիրուսային հյուրանոցներում՝ 1059 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին։