Թուրքիայի կառավարությունը որոշել է արտաքսել բանան ուտող սիրիացիներին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան պատրաստվում է արտաքսել Սիրիայի 7 քաղաքացու, որոնք TikTok-ում տարածված տեսանյութում բանան են ուտում։ Ըստ Al-Monitor-ի՝ ֆլեշմոբը գործարկվել է ի պատասխան այն թուրքերի, որոնք հարցազրույցների ժամանակ բողոքել են, որ ֆինանսապես ի վիճակի չեն բանան գնելու, մինչդեռ սիրիացի փախստականները դրանք գնում են մեծ խմբաքանակով:
Առաջին տեսանյութը նկարահանած և ֆլեշմոբ գործարկած սիրիացիները ձերբակալվել են, ոմանք էլ շատ արագ արտաքսվել են «ատելություն հրահրելու» և «Թուրքիայի քաղաքացիներին վիրավորելու» համար, գրում է gazeta.ru-ն։ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հաստատվել է տեսանյութերում ներգրավված 31 անձի ինքնությունը, նրանցից 11-ն արդեն ձերբակալված են։
Նշվում է, որ բանանը, որի մեկ կիլոգրամը Թուրքիայում արժե 1-2 դոլար, այս երկրում համարվում է շռայլ ապրելակերպի խորհրդանշան։
Բանան ուտելու տեսահոլովակի համար սիրիացիներին արտաքսելու լուրը, որն անակնկալ էր շատերի համար, լուրջ մտահոգություն է առաջացրել իրավապաշտպանների շրջանում։
Նրանց համոզմամբ՝ «արտաքսման հայտարարությունը վկայում է քաղաքականության սնանկության մասին։ Արդյոք սիրիացիներն իրավունք չունե՞ն արտահայտելու իրենց կարծիքը, երբ բախվում են խտրականությանը կամ էլ սարկազմ օգտագործելու՝ փախստականների մասին առասպելների դեմ պայքարի համար»: