Վրաստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է՝ ինչու են Սաակաշվիլիի բանտի մոտ հատուկջոկատայիններ հայտնվել
МЕЖДУНАРОДНОЕՀատուկ նշանակության ջոկատայինների մուտքը բանտ, որտեղ ներկա պահին գտնվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պայմանավորված է սովորական ռոտացիայով:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման մեկնաբանություն են արել երկրի ՆԳՆ-ից: «Բնականաբար, աշխատակիցները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, և այսօր ռոտացիայի ժամանակ ԶԼՄ-ները ֆիքսել են այդ տեսարանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ վրացական հեռուստաալիքներից մեկը տեղեկացրել էր, որ Ռուսթավի բանտի մոտակայքում հատուկջոկատայինների խմբեր են հայտնվել:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար: Այսօր երկրում անցկացվում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը: