Քուվեյթի ղեկավարությունը Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին
МЕЖДУНАРОДНОЕՔուվեյթի ղեկավարությունը խորհրդակցությունների համար Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին և պահանջում է իրենց երկրում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Քուվեյթի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Ելնելով նրանից, ինչը պատմականորեն կապում է Քուվեյթի Պետությունը եղբայրական Սաուդյան Արաբիայի հետ, արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել խորհրդակցությունների համար հետ կանչել Լիբանանի Հանրապետությունում իր դեսպանին և պահանջել է էմիրաթում լիբանանյան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Լիբանանի դեսպաններին իրենց երկրներից արտաքսել էին Սաուդյան Արաբիան և Բահրեյնը՝ ի պատասխան Լիբանանի ինֆորմացիայի նախարարի՝ Եմենում հակամարտության մասին հայտարարության: