Անգելա Մերկելը պատմել է քաղաքականությունից հեռանալուց հետո իր ծրագրերի մասին
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո ցանկանում է ավելի շատ ճանապարհորդել և կարդալ: Այս մասին Մերկելն ասել է նա Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում:
«Կան մի շարք բաներ, որոնք ինձ՝ որպես կանցլերի, պակասում էին: Գուցե մի փոքր ճամփորդել, կարդալ կամ պարզապես ինչ-որ բանով զբաղվել ազատ ժամանակ՝ իմանալով, որ 20 րոպե անց ճակատագրական որևէ բան տեղի չի ունենա: Ես սպասում եմ դրան»,- ասել է նա:
Անգելա Մերկելը հոկտեմբերի 26-ից համարվում է Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար: Նա այս պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել կոալիցիոն բանակցությունները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



