Լավրովը և Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել
МЕЖДУНАРОДНОЕՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
«Հատուկ ուշադրություն ենք դարձրել հրատապ հումանիտար խնդիրների լուծման առաջընթացին, առաջին հերթին՝ կալանավորների վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների հանձնմանը և մշակութային ու կրոնական ժառանգության պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկում են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ։
«Ընդգծեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։