Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երկիրը՝ ամենաթողության հորձանուտում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Բազմաթիվ են պետության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները, որոնք հատուկ ուշադրության և անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման կարիք են զգում։ Սակայն ներկայումս այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ այդ խնդիրների հարցում իսկական քաոս է երկրում։ Եվ պատահական չէ այն տպավորությունը, որ կարծես պետության գործունեությունը պարալիզացվել է, իսկ իշխանություն ընդհանրապես գոյություն չունի, որպեսզի համապատասխան հարցերով զբաղվի։ Այդպիսի ամենաթողության պատճառով է, որ երկրում հանցավորության մակարդակը հասել է անասելի չափերի, իսկ ծանր հանցագործությունների մասին տեղեկությունները դարձել են ամենօրյա լրահոսի անբաժանելի մասը։ Իրավիճակի նկատմամբ ո՛չ համապատասխան հսկողություն կա, ո՛չ էլ հանցավորության դեմ լիարժեք պայքար։

Դրա փոխարեն հանրությանը փորձում են զբաղեցնել «բռնոցի-թողոցի» շոուներով։ Եվ դրանք ինչքան հնչեղ վերնագրերով հայտնվեն մամուլում, այնքան իշխանությունների սրտով է, քանի որ քչերն են ուշադրություն դարձնում, որ այդ լույսի ներքո հարուցված քրեական գործերը շատ չանցած կարճվում են, դրանից հետո նոր գործեր են հարուցվում, որոնք ևս կարճվում են և այդպես շարունակ։ Հանցավորության իրական պայքարի խնդիրները թողած՝ իրավապահ համակարգը հիմականում ընդդիմադիրներով է զբաղված, իսկ իշխանություններն էլ իրենց հերթին շարունակում են հանրության շրջանում ատելության ու թշնամանքի գեներացման ավանդական գործելակերպը։ Բնականաբար, ատելության գեներացումն իր արտացոլումն է գտնում անհատ քաղաքացիների շրջանում, ինչն էլ իր հերթին նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցավորության աճի համար։

Իսկ հայհոյանքը քրեականացնելու պես նախաձեռնություններով հնարավոր չէ արմատախիլ անել ատելության մթնոլորտը, քանի որ դրանով իշխանությունները բացառապես միայն իրենց շահերը պաշտպանելու հարցն են լուծում։ Էլ ավելի բարձիթողի վիճակ է առողջապահության ոլորտում։ Երբ համաճարակային իրավիճակը համեմատաբար բարվոք էր, իշխանությունները հանրության հետ աշխատելու անհրաժեշտ քայլեր չէին ձեռնարկում պատվաստումներին նպաստելու և արագացնելու մասով (երևի ավելի կարևոր գործեր ունեին), սակայն հիմա, երբ ցրտերն ընկել են, իրավիճակն արդեն կրիտիկական կետի է հասել, հիշում են, որ հակապատվաստումային տրամադրություններ կան։ Ու այդ ֆոնի վրա քաղաքացիները կրկին տուգանքի մատերիալ են դառնալու, քանի որ արդեն բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր։

Ըստ այդմ, կրկին արժե հիշել, թե ինչպիսի խանդավառությամբ էր ժամանակին Փաշինյանը հայտարարում, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ անցյալ տարի համաճարակային իրավիճակի պատճառաբանությամբ իշխանությունները կասեցրին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ու այդ փոփոխություններն անցկացրին ԱԺ-ի միջոցով։ Այդ դեպքում, ինչո՞ւ հիմա էլ չեն կասեցնում կամ հետաձգում ՏԻՄ ընտրությունները։ Բայց սա առանձնապես զարմանալի չէ. այս իշխանությունները միշտ բացառապես երկակի չափանիշներով են առաջնորդվում։ Նրանց ոչ այնքան քաղաքացիների առողջությունն է հետաքրքրում, այլ այն, թե ինչպես կարող են իրենց լծակներն օգտագործելով՝ «զավթել» նաև ՏԻՄ համակարգը։ Մյուս կողմից էլ՝ եթե բարձրագույն իշխանության ներկայացուցիչները չեն պահում հակահամաճարակային կանոնները, ապա ինչպե՞ս են ակնկալում, որ դրանք պահեն քաղաքացիները։

Հատկապես տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ մի շարք պաշտոնատար անձինք իրավական տեսանկյունից հնարավորություն են ստանում չհետևել կանոններին, դիմակ չկրել և այլն։ Օրինակ՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն, մի շարք պաշտոնատար անձանց գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներն ու միջոցառման անմիջական մասնակիցները կարող են դիմակ չդնել:

Եվ հարց է առաջանում, թե ինչո՞վ են այդ իշխանավորներն արտոնյալ հասարակ քաղաքացիների նկատմամբ։ Առանց այդ էլ Հայաստանն այսօր քաղաքական, տնտեսական և անվտանգային առումով բավական բարդ իրավիճակում է հայտնվել, սակայն իշխանություններն իրենց անկազմակերպ ու անհասկանալի քայլերով երկիրը ծայրահեղ լուրջ ճգնաժամի առաջ են կանգնեցնում։ Եվ բացառված չէ, որ այդպես են վարվում, որպեսզի իրենց դեմ դժգոհության ալիքը խեղդեն համաճարակային իրավիճակի սրացման միջոցով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха