Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարվում». փաստաբան. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գործ ունենք քրեական նոր գործի և նոր մեղադրանքի հետ, քրեական նախորդ գործը շարունակում է մնալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) փաստաբան Արմեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գալստյանը մեղադրվում է ՊՆ-ին անորակ զենք մատակարարելու, իսկ հիմա էլ արդեն, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ: Փաստաբանն ընդգծում է՝ այս գործի մեղադրանքը նույնն է, ինչ նախորդ գործով:

«Իհարկե, մեր կողմից մեղադրանքը չի ընդունվում, ավելին՝ արդեն իսկ ձեռք ենք բերել այդ մեղադրանքը հերքող, արդարացնող ապացույցներ: Բացի դա, հենց գործի նյութերից էլ ակնհայտ էր, որ նման խնդիր չկա: Այստեղ գործ ունենք ոչ իրավական պրոցեսների հետ: Ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարվում նախաքննության մարմնի՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից, և դրա վրա աչք են փակում ոչ միայն դատախազությունը, այլ նաև դատարանները»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման գործելաոճը: «Պարզապես հայտարարություններ չենք անում, ունենք կոնկրետ փաստեր: Ասում էին՝ զենքն անորակ է: Զենքի անորակ կամ որակյալ լինելու հանգամանքը պետք է որոշի հատուկ մասնագիտական կրթություն ունեցող փորձագետը: Միակ տարբերակը զենքը փորձարկելն է: Զենքը, մասնագետների ներգրավմամբ, փորձարկում են, հասկանում՝ այն որակյա՞լ է, թե՞ ոչ: Ընդ որում, նախաքննության մարմինը գործը հարուցելուց հետո այդ փորձաքննությունը նշանակել էր՝ համարելով, որ դրա անհրաժեշտությունը կա: Բայց գործի քննության, Դ. Գալստյանի կալանավորումից, մեր դիրքորոշումները ներկայացնելուց հետո նախաքննության մարմինը, քննիչն իր որոշմամբ անկատար է թողել այդ փորձաքննությունը: Հիմա ասում ենք՝ դուք ի լուր աշխարհի հայտարարել եք, որ զենքն անորակ է, համարել եք, որ դրա որակյալ կամ անորակ լինելը փորձագետը պետք է որոշի, նշանակել եք փորձաքննություն, ապա ինչո՞ւ եք այդ փորձաքննությունից հրաժարվել, անկատար թողել այն: Քննիչի այդ գործողություններն ամբողջությամբ բողոքարկել ենք դատախազություն, բայց արդեն բավականին երկար ժամանակ է՝ որևէ արձագանք չունենք:

Երկրորդ՝ ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հերիք չէ հրթիռներն անորակ են, դեռ մի բան էլ կրկնակի թանկ գնով են ձեռք բերվել: Եթե ցանկանում ենք ցանկացած տեսակի ապրանքի շուկայական գինը հասկանալ կոնկրետ ժամանակահատվածում, պետք է ապրանքագետ ներգրավենք: Այդ փորձաքննության մեջ զինամթերքի շուկայական գինը որոշելու մասով որոշում կար, սակայն ապրանքագիտական մասով էլ փորձաքննությունն անկատար է թողնվել: Այս ամենը հաշվի առնելով՝ հասկանում ենք մի բան՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու ցանկություն նախաքննության մարմինը չունի: Ավելին՝ բոլոր այն դեպքերում, երբ նախաքննության մարմինը զգում է, որ իր մեղադրանքը կարող է «կոտրվել», տվյալներ ձեռք բերվեն, որոնք կարող են հերքել մեղադրանքը կամ մարդկանց կալանքից ազատելու հիմքեր առաջանան, հենց «բնում խեղդում է» այդ ամենը և ակնհայտ, առերևույթ, առանց թաքցնելու ապօրինի այս որոշումներն են կայացնում: Այս գործելաոճը մինչ այս պահն աշխատում է:

Մարդիկ կալանքի տակ են, կատարված այս գործողությունների համար որևէ պաշտոնատար անձ դեռևս պատասխանատվության չի ենթարկվել: Ավելին՝ բողոքում էինք, միջնորդություններ ներկայացնում, դրանք թողնում են անկատար: Մի կարևոր փաստ էլ նշեմ. մամուլից տեղեկացանք, որ ևս երկու անձ ձերբակալվել է, խոսք կա անգամ կալանավորման մասին, պարզեցինք՝ ովքեր են: Գործով անցնող վկաներ կան, որոնք ցուցմունքներ են տվել, և դրանցով հերքվում է մեղադրանքը: Այդ ցուցմունքները մեզ հասանելի է դարձրել նախաքննության մարմինը: Մարդիկ, որոնք, կոպիտ ասած, ցուցմունք են տվել ոչ նախաքննության մարմնի օգտին, իրենք էլ են կալանավորվում: Այս առումով լուրջ մտավախություններ ունեն: Ենթադրում եմ՝ մարդկանց կանչում են, սպառնում են և այլն: Ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարվում, հիմա փորձում ենք հասկանալ, թե վկաների մասով ինչ է տեղի ունեցել: Հընթացս կարձագանքենք այս գործողություններին ևս»,- ընդգծում է փաստաբանը:

Հավելում է՝ այս իրավիճակում խոսել այն մասին, որ նախաքննության մարմինն օբյեկտիվ քննություն է իրականացնում, նպատակ ունի պարզել զենքի մատակարարման գործընթացում ինչ խախտումներ են տեղի ունեցել և այլն, պարզապես զավեշտ է: «Եթե նպատակը լիներ օբյեկտիվ իրականությունը պարզելը, այլ գործողություններ պետք է իրականացվեին, ոչ թե սա: Դավիթ Գալստյանի հետ կապված նախորդ քրեական գործն էլ մոտավորապես նույն սցենարով էր: Վեց ամսվա ընթացքում հասանք նրան, որ փորձաքննություն տեղի ունեցավ, որի մանրամասները հրապարակել չեմ կարող, սակայն գերազանց արդյունքներ են արձանագրվել, բայց արդյունքում մարդկանց վեց ամիս կալանքի տակ պահող մարմինները, այդ թվում՝ դատարանները, որևէ պատասխան չեն տալու: Այսօր այդ գործով դատախազության բողոքը Վճռաբեկ դատարանում է՝ Դավիթ Գալստյանի մասով: Մի քանի ամիս է՝ Վճռաբեկ դատարանը որոշում չի կայացնում: Բազմաթիվ բողոքներ ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան այս ապօրինությունների հետ կապված, բայց դատարանը մեկ գրիչի հարվածքով ասում էր՝ ընդունելի չէ ձեր բողոքը, բայց դատախազության ակնհայտ անհիմն բողոքը վարույթ է ընդունել և այս գործը մի քանի ամիս «կախած» պահում է: Պատկերը հետևյալն է՝ ունենք փաստացի կատարված գործողություններ, որոնց այլ գնահատական տալ հնարավոր չէ: Փաստացի ուղղորդված նախաքննություն է ընթանում»,-եզրափակում է Արմեն Հարությունյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%