Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բազմաթիվ ընտանիքներ համալրելու են ծայրահեղ աղքատների «բանակը»». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնաճն իսկական «սպառնալիք» է դարձել մեր օրերում: Առաջին հերթին այն անդրադառնում է առանց այն էլ սոցիալական վատթարագույն պայմաններում գտնվող քաղաքացիների վրա, որոնք ստիպված են օրեցօր էլ ավելի շատ գումար վատնել պարենային ապրանքների վրա: Կանխատեսումներ կան, որ, ասենք, կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչև 500 դրամի: Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը նախ անդրադառնում է գնաճին ու դրա հետևանքներին:

«Պարենային մթերքների սպառողական գների ինդեքսն այս տարի Կենտրոնական բանկի նպատակադրած գնաճից շատ ավելին է՝ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ շուրջ 8,9 տոկոս, մինչդեռ պետք է լիներ մինչև 5,5 տոկոս, ոչ ավելին: Ինչ վերաբերում է սննդամթերքի գներին, ապա նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 15,8 տոկոս: Ըստ էության, պետությունը, բոլոր հնարավոր լծակներն ու գործիքակազմն օգտագործելով, չկարողացավ զսպել գնաճային նշումները, ընդ որում՝ ամեն ամիս տեսնում ենք, որ բացասական միտումները շարունակվում են: Ինչ վերաբերում է պարենամթերքի գների ինդեքսին, ապա այստեղ վիճակն առավել մտահոգիչ է:

Եթե հաշվի ենք առնում այն, որ մեր երկրի բնակչության շուրջ 30 տոկոսն աղքատ է, իսկ այս հատվածի համար պարենային զամբյուղը նրանց ընդհանուր սպառողական ծախսերի կառուցվածքում չափազանց մեծ մասնաբաժին ունի, ապա այստեղ էլ ավելի մտահոգիչ է դառնում պարենային մթերքի գնաճը: Ստացվում է, որ այս մարդիկ էլ ավելի են աղքատանալու, բնակչության ինչ-որ հատված պարենամթերքի որոշ տեսակներ փոխարինելու է մեկ այլ՝ ավելի էժան տեսակներով, բացի այդ, որոշ մասն էլ, բացի սննդամթերքի տեսակները մեկը մյուսով փոխարինելը, ստիպված կրճատելու է սպառման ծավալները՝ փաստացի սննդամթերքի ֆիզիոլոգիական նորմաներից պակաս սպառելով և, ըստ էության, մնալով թերսնված: Արդյունքում՝ բազմաթիվ ընտանիքներ համալրելու են ծայրահեղ աղքատների «բանակը»:

Այս իրավիճակում կարևորագույն մթերքների գնաճն իր հերթին մեծ հարված է հասցնում այս ընտանիքների գնողունակության մակարդակին: Առանց այն էլ նրանք իրենց սպառման օրաբաժնի կառուցվածքում հիմնականում սպառում են հաց և հացամթերք, կարտոֆիլ, բուսական ու կենդանական ծագման յուղ, որոնց գներն աճում են ահագնացող տեմպերով: Փաստորեն ստացվում է, որ այդ ընտանիքները, որոնք ունեն ցածր և գնաճին համահունչ չավելացող եկամուտներ, ստիպված են լինելու անգամ կարտոֆիլն այլ մթերքով փոխարինել: Իսկ գիտենք, որ կարտոֆիլը ավանդաբար «երկրորդ հաց» է հանդիսանում մեր երկրում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ալեքսանյանը:

Ընդգծում է՝ ստեղծված իրավիճակում մեր պետական պաշտոնյաները նույն կարտոֆիլի գնաճի մասին խոսելիս հղում են անում դրա արտահանման ծավալների աճին: «Սա խոսում է այս մարդկանց անհեռատես քաղաքականության մասին: Նրանք պետք է հասկանային, որ խոցելի վիճակում հայտնված բնակչությունը ստիպված է լինելու պարենամթերքի հիմնական տեսակների գծով ծախսերն ավելացնել: Խոսքը հացամթերքի, կարտոֆիլի ու բանջարեղենի և մյուս հիմնական պարենամթերքի տեսակների մասին է: Պետությունը հետպատերազմյան և համաճարակի այս աննախադեպ պայմաններում պարտավոր էր կանխատեսել կարտոֆիլի արտադրության ծավալները, հաշվարկել պահանջարկը և կարգավորել արտահանման ու ներկրման հետ կապված հարցերը: Եթե այս դաշտը բարձիթողի է, հաշվի չես առնում արտադրության ծավալների ու ցանքատարածությունների կրճատումը, արտահանման ծավալների աճը, բնականաբար, հանգեցնելու էր այս կարևորագույն արտադրանքի գծով դեֆիցիտի: Պահանջարկի հաստատուն մնալու պարագայում, երբ առաջարկը կտրուկ փոքրանում է տվ յալ շուկայում, գնաճն անխուսափելի է:

Ձախողվում է նաև արտադրությունը, որովհետև վերջին շրջանում անընդհատ պակասում են կարտոֆիլի ցանքատարածությունները, հետևաբար նաև համախառն բերքը: Մասնավորապես, այս տարի նախորդ տարվա նկատմամբ 400 հա-ով կարտոֆիլի ցանքատարածությունները պակաս են, համեմատության համար նշենք, որ տվյալ ցուցանիշը 2016 թ. կազմել է 28,9, 2017 թ.՝ 25,3, 2018 թ.՝ 22,1, իսկ 2021 թվականի օպերատիվ տվյալներով՝ շուրջ 20 հազար հա: Այս ցուցանիշների միտումին գումարվել է նաև այս տարվա արտահանման ծավալների աճը, ակնհայտ էր, չէ՞, որ այսպիսի գնաճն անխուսափելի էր: Բնակչության մեկ երրորդը ստիպված էր լինում պարենամթերքների գնաճով պայմանավորված մի շարք արտադրանքներից հրաժարվել և դրանք փոխարինել կարտոֆիլով: Բայց ստացվում է այնպես, որ այդ փոխարինման հարցն էլ է վտանգված: Բացի կարտոֆիլի գնաճից, իմ գնահատմամբ, էականորեն աճելու են անասնաբուծական արտադրանքի գները գալիք տարում, էլ ավելի մեծ տեմպերով աճելու են կենդանական ծագման մթերքի գները, քանի որ անասնապահության ճյուղում պարզապես աղետալի իրավիճակ է:

Վերջին հինգ տարվա կտրվածքով կերային մշակաբույսերը կրճատվել են 37,3 տոկոսով: Սա ենթադրում է, որ առնվազն այդքան տոկոսով կրճատվելու է տավարի գլխաքանակը, իսկ դա, բնականաբար, հանգեցնելու է տեղական արտադրության ծավալների կրճատմանը, հետևապես՝ գնաճին: Գալիք ժամանակահատվածում կարտոֆիլի գնաճին զուգահեռ բնակչությունն անպայման ականատես կլինի կաթի ու մսի և դրանցով ստացվող մթերքների էական գնաճին»,- նշում է մեր զրուցակիցը:

Ունեցել ենք նաև դեպքեր, դեռևս նախորդ տարիներին, երբ ֆերմերները «պահել են» իրենց բերքը՝ հետո ավելի թանկ գնով վաճառելու ակնկալիքով: Արդյունքում բերքը փչացել է, իրենք զրկվել են գումարից, իսկ քաղաքացիներն էլ՝ կարտոֆիլից կամ այլ արտադրանքից: «Խնդիրը նոր չէ, ասեմ ավելին՝ ֆերմերը «գուշակությամբ» է զբաղվում: Օրինակ՝ այս տարի կարտոֆիլի գինն աճել է, հաջորդ տարի բոլորը կարտոֆիլ կմշակեն, և հակառակը՝ որ արտադրանքի գները համեմատաբար ցածր են, հաջորդ տարի այդ արտադրանքի ծավալներն են կրճատվելու, և այսպես շարունակ: Պետությունը տեղեկատվական-խորհրդատվական բազա չունի: Նախկինում գյուղոլորտի խորհրդատվական ինստիտուտը որոշակիորեն նաև այս առաքելությունն էր իրականացնում, ֆերմերների հետ անընդհատ կապի մեջ էին, խնդիրն ինչ-որ կերպ կարգավորվում էր և գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարող սուբյեկտները գոնե մասամբ տեղեկացված էին մի շարք գործընթացներից:

Այսօր ֆերմերը «գուշակությամբ» է իր գործունեությունն իրականացնում՝ անտեղյակ լինելով, թե հաջորդ տարում շուկայական ինչպիսի իրավիճակ է լինելու, քանի որ բացարձակապես շուկայական վերլուծություններ տեղի չեն ունենում, գյուղնախարարությունը փակվել է, գործառույթների մեծ մասը պատշաճ չի կատարվում, խորհրդատվական մարմինը, կարելի է ասել, այլևս չի գործում, և բազում այլ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Արդյունքում՝ տուժում է բնակչությունը, տուժում է արտադրողը, լայն առումով նաև պետությունը»,-եզրափակում է Վարդան Ալեքսանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%