Ереван, 14.Октябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Լիբերիա՝Գոհաբանության օր, Գվատեմալա, Հոնդուրաս, Մեքսիկա և Սալվադոր՝ Մեռելոց:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1829– ծնվել է նշանավոր հայ գրող, բանաստեղծ Միքայել Նալբանդյանը:

1870 – ծնվել է երգիծաբան Մուշեղ Բագրատունին:

1915 – ծնվել է հայազգի ամերիկացի երգչուհի Քեյ Արմենը (Արմենուհի Մանուկյան):

1931-ծնվել է լրագրող, երգիծաբան, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանը:

1967– վախճանվել է գրող, արձակագիր Քրիստափոր Թափալցյանը:

1972– ծնվել է ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը, որը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է:

2003- Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով առաջացել է դիզենտերիայի բռնկում, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվը անցել է 100- ից:

2008–Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր:

2011- Ալիկ Սարգսյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից, նոր ոստիկանապետ է նշանակվել Վլադիմիր Գասպարյանը:

2012 -վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական գեղանկարիչ, գրաֆիկ և սցենոգրաֆ Զավեն Արշակունին:

2013- առավոտյան ժամը 10-ն անց 20-ի սահմաններում հոսանքազրկվել են մայրաքաղաք Երևանը ու մի շարք մարզեր։ Ըստ բացատրության, հոսանքազրկման պատճառը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն է:

2018-Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: -ԿԸՀ-ն հաստատել է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ժամանակացույցը:

2019- Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանամերձ հրապարակում կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։ Հիշեցնենք, որ ներկայացման ժամանակ իրարանցում է առաջացել, քաղաքացիները դժգոհել են ներկայացման որակից ու մակարդակից։

ԱՇԽԱՐՀ

69 մ.թ.ա.-ծնվել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան:

1570– Հոլանդիայում տեղի է ունեցել մեծ ջրհեղեղ, որի հետևանքով մոտ 20 000 մարդ է խեղդվել Հյուսիսային ծովում:

1699– ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Շարդենը:

1721-Պետրոս 1-ինը ընդունել է Հայրենիքի հոր, Համառուսաստանյան ցարի և Պետրոս Մեծի կոչումները, Ռուսաստանը դարձել է կայսրություն:

1755 –ծնվել է Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետը:

1865 –ծնվել է ամերիկացի լրագրող և քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը:

1895 -վախճանվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանած Ժորժ Դանտեսը:

1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Օսմանյան Կայսրությանը, որի հետևանքով Դարդանելի նեղուցը փակվել է:

1917 -հրապարակվել է Բալֆուրի հռչակագիրը, ըստ որի, Բրիտանիայի արտգործնախարար լորդ Բալֆուրը հայտնել է Լայոնել Ռոտշիլդին, որ Բրիտանիայի կառավարությունը համաձայն է «Պաղեստինում ստեղծել հրեա ժողովրդի բնակչության օջախ»:

1936 -«Բի-Բի-Սի»-ն իր Կրիստալ Փելես ստուդիայից սկսել է հեռարձակել բարձր որակի հեռուստահաղորդումներ:

1937 - մոսկովյան Կրեմլի 5 գմբեթներում առաջին անգամ վառվել են կարմիր աստղեր:

1938 - Հունգարիան գրավել է Սլովակիայի հարավային մասը:

1943- ԽՍՀՄ-ում սկսվել է կարաչաևցիների դեպորտացիան Միջին Ասիա:

1946 - Չատկալ յան լեռնաշղթայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում Տաշքենդի և այլ քաղաքների հարյուրավոր շենքեր են վնասվել:

1947– ամերիկացի միլիոնատեր Հովարդ Հյուզը իր ընկերության կողմից պատրաստված պատմության ամենամեծ ամֆիբիա օդանավով թռիչք է իրականացրել:

1950- վախճանվել է իռլանդացի գրող Ջորջ Բերնարդ Շոուն:

1956 - Հունգարիայի կառավարությունը հայտարարել է Վարշավյան դաշինքից դուրս գալու մասին և օգնություն է խնդրել այլ երկրներից խորհրդային օկուպացիան կանխելու համար:

1959 -«Մոնրեալ Կանադիենս» հոկեյի թիմի դարպասապահ Ժակ Պլանտը հերթական անգամ տափօղակով դեմքին հարված ստանալուց հետո դուրս է եկել դաշտից և վերքերը կարելուց հետո վերադարձել իր իսկ պատրաստած ապակեպլաստիկից և ռետինից պատրաստված դիմակով:

1963 - Հարավային Վիետնամում տապալվել է Նգո Դին Զյոմի կառավարությունը, վերջինս և նրա եղբայր Նգո Դին Նյուն սպանվել են:

1988– ԱՄՆ-ի համացանցում հայտնվել է առաջին վնասակար ծրագիրը: Ուսանող Ռոբերտ Մորրիսոնի արձակած «որդը» հայտնաբերվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: - ԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով:

2007- վախճանվել է բալետի խորհրդային արտիստ և բալետմայստեր Իգոր Մոիսեևը:

2016 - վախճանվել է խորհրդային և գերմանական կրկեսի արտիստ Օլեգ Պոպովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Поздравление лидера движения «Всеармянский фронт» с днем города Ереван Еревану от «Евразии»: молодежный флешмоб, посвященный 2806-летию армянской столицы Тень западной «демократии»: а кому в Армении запретят избираться? «Паст»Картину Клода Моне, украденную нацистами 80 лет назад, вернули внучкам законных владельцев Это позор для всего мира, что создавший UWC Dilijan человек в тюрьме в Баку- Окампо Тревога в преддверии СОР29 в Баку: Помощь на проекты, связанные с ископаемым топливом, выросла в четыре раза за один год Армения сможет получить очередной кредит в размере 100 млн. долларов Нарек Терян освобожден от должности заместителя министра экономики Армении В Китае набирают популярность банкетные залы на колесах Землетрясение в 8 км к северо-западу от города Арташат Минздрав РФ обвинил страдающих ожирением россиян в ущербе экономике на 8 триллионов рублей Еще 40 лет назад люди полагали, что мигрень – это психическое расстройство - Йес Олесен Следственный комитет Республики Армения отмечает свое 10-летие: Пашинян выступил с речью Экономист: Ни один европеец не будет аплодировать армянской продукции Сила одного драма - фонду «Дети Армении»PhytoKeys: на Гавайях найден новый вид растений из семейства гвоздичных Топ-10 самых дорогих футболистов мира В интернете появились кадры задержания сотрудника ереванской школы имени Джона Киракосяна Арарат Мирзоян и Стефан Даути обменялись мнениями по вопросам региональной безопасности Южная Корея отрицает отправку беспилотников в Пхеньян Курсы валют в Армении Герасим Варданян помещен под домашний арест Гегам Степанян: Почему Никол Пашинян с трибуны ООН не стал говорить о пленных - спросите его Экс-министр экономики Армении: Думаю, что смогу защитить свой бизнес Роберт Кочарян о новом суде: Происходящее относится к жанру абсурда и не имеет отношения к юриспруденции Важно: Аршак Карапетян призывает к консолидацииПашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст»«Грапарак»: На предпринимателей, поддерживающих оппозиционное движение, оказывается давление Байден: Трамп поступил не по-американски, передав РФ аппараты для проверки на ковид Правительство РА одобрило соглашение о подготовке кадров для уголовно-исполнительных служб стран СНГ Киану Ривз и Сандра Буллок воссоединились в связи с 30-летней годовщиной культового фильма «Скорость» Артем Калайджян рассказал о своих гонорарах Пол Маккартни отдал дань уважения покойному Джону Леннону в день его 84-летия В Армении аппаратам губернаторов выделили 1 млрд. 391 млн. драмов В Армении в некоторых случаях будут смягчены штрафы за нарушение правил применения ККА Срок полномочий членов Совета правления Инспекционного органа по контролю за рынком Армении продлен Нефть Brent подорожала до $77,23 за баррель Умер индийский миллиардер Ратан Тата В Армении семьям 11 без вести пропавших еще два месяца будет оказана соцпомощь Насильственно перемещенные из Нагорного Карабаха смогут регистрировать автомобили по льготной процедуре Погода в Армении FT: операция Израиля в Ливане не завершится до президентских выборов в США В ООН заявили, что Газа стала местом с наибольшим числом детей с ампутациями ЕС утвердил кредит Украине на 35 млрд евро за счет замороженных активов России Глава Комитета госдоходов Армении: Мы видим проблему по части тени в сфере реализации газа и бензина Это позор для всего мира, что создавший UWC Dilijan человек в тюрьме в Баку- Окампо Омбудсмен опровергла слухи о размолвке с мэром Еревана Глава КГД: Наша работа не идеальна СНБ провела мероприятия в ереванской школе № 20 имени Джона Киракосяна Мать ребенка, ставшего свидетелем привода педагога в ереванской школе, возмущена действиями правоохранителей