Ռուս խաղաղապահներն ապահովել են 50 ուխտավորների անվտանգ այցն Ամարասի վանական համալիր
МЕЖДУНАРОДНОЕՌուս խաղաղապահներն ապահովել են 50 ուխտավորների անվտանգ այցն Ամարասի վանական համալիր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուս խաղաղապահներն ապահովել են 50 ուխտավորների անվտանգ այցն Ամարասի վանական համալիր։ Այն գտնվում է կողմերի սահմանագծման գծին մոտ, այդ պատճառով անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է խաղաղապահ զորախմբի զինծառայողների ներկայությունը։ Հայաստանից եւ ԼՂ հեռավոր շրջաններից ուխտավորները մշտապես այցելում են այս վայր։ Բացի այդ, տարածաշրջանում պատմական եւ մշակութային արժեքները պահպանելու համար ռուս զինծառայողները մշտապես անցկացնում են վանական համալիրի պարեկություն»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Կալինինը։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը: Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում, մարտական գործողությունների ավարտից հետո, Ամարասի վաղ միջնադարյան վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծին շատ մոտ։