Պետրոսյանը և Սարգսյանը շարունակում են Grand Swiss-ի առաջատարներից ետ մնալ կեսական միավորով
СПОРТՀայաստանը ներկայացնող շախմատիստներից Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը շարունակում են Grand Swiss-ի առաջատարներին զիջել կեսական միավոր:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող մրցաշարի 6-րդ տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանն ունեն 4-ական միավոր: Առաջատարներն ունեն 4,5-ական միավոր: Լևոն Արոնյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հավաքել են 3,5-ական միավոր:
Կանանց պայքարում Աննա Սարգսյանը առայժմ 34-րդն է, իսկ Էլինա Դանիելյանը՝ 50 մասնակիցներից 47-րդը:
Տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողները իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական մրցապայքարին։ Մրցաշարերը, որոնք տեղի են ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, կավարտվեն նոյեմբերի 9-ին:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



