100 տարեկանում մահացել է կոգնիտիվ թերապիայի հիմնադիր, ամերիկացի գիտնական Աարոն Բեկը
ОБЩЕСТВОԱմերիկացի հոգեբույժ, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Աարոն Բեկը, որը կոգնիտիվ թերապիայի հիմնադիրն է, մահացել է 100 տարեկանում:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Կոգնիտիվ թերապիայի հետազոտությունների ինստիտուտի հայտարարությանը, որի համահիմնադիրն են գիտնականն ու նրա դուստրը: Նշվում է, որ վերջինս մահացել է իր տանը՝ հանգիստ պայմաններում:
Կոգնիտիվ վարքագծի թերապիան, որն սկզբնապես զարգացվել է ընկճախտի դեմ պայքարելու համար, նպատակաուղղված է օգնելու փոխել մարդկանց մտածելակերպը, ինչի արդյունքում բարելավում է նրանց ինքնազգացողությունն ու վարքագիծը:
Աարոն Բեկի գործունեությունն ազդեցիկ է գնահատվում գիտության ասպարեզում: Նա հարյուրավոր հոդվածներ և 25 գիրք է հրատարակել իր կարիերայի ընթացքում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



