Բրիթնի Սփիրսը ստիպված է եղել հետաձգել հարսանիքը
ЛАЙФԱմերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հետաձգել է իր երկար սպասված հարսանիքը։ Անհնար է ամուսնության պայմանագիր կնքել, քանի դեռ խնամակալությունից անկախ լինելու մասին դատարանի վերջնական որոշում չի կայացվել։ Այս մասին գրում է TMZ-ը։
Ինչպես գիտեք, Բրիթնին և նրա ընտրյալը՝ ֆիթնեսի մարզիչ Սեմ Ասգարին, նշանադրված են սեպտեմբերից, սակայն մինչ այժմ չեն կարողանում կատարել հարսանեկան արարողությունը՝ դատական գործերի պատճառով։
Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ երգչուհին ցանկանում է տուն գնել և երեխաներ ունենալ, սակայն առայժմ չի կարող դա անել, քանի որ չունի հորից անկախությունը հաստատող փաստաթղթեր։
Հանդիպումը, որով վերջնական որոշում կկայացվի, թե արդյոք Բրիթնին խնամակալության կարիք ունի, նշանակված է նոյեմբերի 12-ին, չնայած այն հանգամանքին, որ նրա հայրը` Ջեյմին, հեռացվել է խնամակալությունից սեպտեմբերի 29-ին։
Այս ընթացքում երգչուհին հանգստանում է մասնավոր կղզում։ Սեմն այժմ Լոս Անջելեսում պատրաստվում է Մել Գիբսոնի հետ ֆիլմին։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ջեյմին հեռացվեց Բրիթնիի խնամակալությունից, նրա մենեջեր Ջոդի Մոնթգոմերին դարձավ երգչուհու նոր խնամակալը: