Ուկրաինան պատրաստ է էսկալացիայի. ուկրաինացի գեներալ
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինան պատրաստ է էսկալացիայի և Դոնբասում ռազմական գործողությունների նոր փուլի, հայտարարել է միացյալ ուժերի հրամանատար, Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պավլյուկը, հաղորդում է Interfax-ը։
«Մենք պատրաստ ենք էսկալացիայի, պատրաստ ենք ռազմական գործողությունների նոր փուլի: Բացի կայունացման օպերացիայից, մենք պատրաստ ենք պաշտպանական գործողության, հնարավորության դեպքում հակահարձակողական գործողություն կանցկացնենք»,- ասել է Պավլյուկը», - ասել է Պավլյուկը ուկրաինական կայքում հրապարակված հարցազրույցում:
Նա վստահեցրել է, որ ուկրաինական զորքերը պատրաստ են դրան։
«Դոնբասի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչներին չեմ համարում անկախ միավոր, որն ունի իր կարծիքը: Դրանք սովորական խամաճիկներ են (...): Այս ամենն ունի մեկ նպատակ՝ նվազագույնի հասցնել Ուկրաինայի ներուժը եւ ստիպել նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ` Ռուսաստանի պայմաններով»,- նկատել է նա։