Սինգապուրում տարեկան 2000 մարդ կարող է մահանալ COVID-19-ից
МЕЖДУНАРОДНОЕՍինգապուրում ամեն տարի 2000 մարդ, հիմնականում տարեցներ, կարող են մահանալ COVID-19-ից, հայտարարել է կառավարության ներկայացուցիչը, քանի որ երկիրը պայքարում է վարակների իր ամենամեծ բռնկման դեմ, հայտնում է Reuters-ը:
Սինգապուրում COVID-19-ից մահացության մակարդակը 0,2% է, ինչը հավասար է մինչեւ համաճարակի բռնկումը թոքաբորբից մահացության մակարդակին, խորհրդարանում ասել է պետական ավագ նախարար Ջանիլ Պուտուչարին: Նրա խոսքով՝ այն նաեւ ավելի ցածր է, քան այլ երկրներում, որտեղ հիվանդության դեպքերի թիվն ավելացել է մինչեւ պատվաստումը։ «Բայց դա նշանակում է, որ COVID-19-ից մահացությունների բացարձակ թիվը ժամանակի ընթացքում կաճի՝ չնայած լավագույն բժշկական օգնությանը»,- ասել է նա: «COVID-19-ից տարեկան կարող է մոտ 2000 մարդ մահանալ»։
Նախարարը չի հստակեցրել, թե այս գնահատականը քանի տարի կարող է կիրառվել։ Նրա խոսքով՝ Սինգապուրում ամեն տարի մինչեւ համավարակը գրիպի եւ այլ շնչառական հիվանդությունների պատճառով 4000 մարդ էր մահանում։
Սինգապուրի 5,45 միլիոն բնակչության ավելի քան 80%-ը լիովին պատվաստված է, եւ գրեթե բոլոր դեպքերն անախտանիշ կամ թեթեւ են ընթանում: Վերջին վեց ամսում մահացածների մոտ 95%-ը 60 տարեկանից բարձր է եղել, իսկ մահացածների 72%-ը լիովին պատվաստված չի եղել։
Պուտուչերին ասել է, որ երկիրը փորձում է առանց չափազանց շատ մահացության ապրել COVID-19-ով, ինչպես էնդեմիկ հիվանդությամբ: «Թեեւ մենք կունենանք COVID-19-ից մահվան դեպքեր, դրանք ավելի շատ չեն լինի, քան սովորական, COVID-19-ի հետ չկապված տարում»: