48 000 դոլար. ԱՄՆ կոնգրեսականը 20 անգամ տուգանվել է Ներկայացուցիչների պալատում դիմակ չկրելու համար
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից Ջորջիայի ներկայացուցիչ Մարջորի Թեյլոր Գրինը, որն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ է, տուգանվել է 48 000 դոլարով՝ պալատում դիմակ չկրելու համար, հայտնում է CNN-ը:
Դիմակ չկրելու համար Գրինը տուգանվել է 20 անգամ։ Մայիսին նախնական նախազգուշացում ստանալուց հետո Գրինը տուգանվել է 500 դոլարով իր առաջին խախտման համար և 2500 դոլարով յուրաքանչյուր հաջորդ խախտման համար, ինչը համապատասխանում է Ներկայացուցիչների պալատի կանոններին:
Գրինը բողոքարկել է իր տուգանքներից առնվազն մեկը, սակայն այն չի բավարարվել: Երեքշաբթի Գրինին կրկին նկատել են Ներկայացուցիչների պալատում՝ առանց դիմակի: Տուգանքները գանձվում են Գրինի աշխատավարձից։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



