Տեղի է ունեցել շփոթմունք. Կառավարությունը պարզաբանում է Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը
ПОЛИТИКАԱյսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրեն նշանակելու հարցը: Հարությունյանի` այս հայտարարությունից կարճ ժամանակ անց` Հարությունյանի աշխատակազմից պարզաբանում ներկայացրին` հայտարարելով, որ շփոթմունք է տեղի ունեցել նրա խոսքում:
«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



