«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը
ПОЛИТИКА«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հաշվի առնելով այն, որ Առուշ Առուշանյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, ԿԸՀ-ն կգրանցի հաջորդ թեկնածուին, ցուցակում հաջորդը ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է՝ Ասպրամ Կրպեյանը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունից պատգամավորական մանդատից հրաժարվել էր ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, որին ցուցակում հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով էլ այսօր հայտարարություն է տարածել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



