Բաբայանի թիրախում բանակն է. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է 44օրյա պատերազմին ու դրա հետևանքներին։ Սամվել Բաբայանի՝ թե՛ այս, թե՛, ընդհանրապես, հետպատերազմական շրջանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացնում սպայակազմի և պատերազմին մասնակցած կամավորականների ու պահեստազորայինների շրջանում, որովհետև վերջինս Նիկոլ Փաշինյանին իրավիճակից «չոր» հանելու համար պարտությունը վերջիններիս վրա է բարդում։
Բաբայանը, օգտագործելով Փաշինյանի մեդիառեսուրսները, միանգամից արշավ է սկսել բանակի դեմ, որպեսզի ապահովագրի իր ձախողումները, փրկի Փաշինյանի դեմքը և պարտությունը գցի հայրենիքի պաշտպանության համար պատերազմ մեկնածների վրա։ Սա հանգեցրել է նրան, որ, «Փաստի» տեղեկություններով, Արցախում ավելի շատ են սկսել հիշել այն «քաջագործությունների» մասին, որոնց հեղինակը հենց Բաբայանն է եղել։ Զինվորականները կարծում են, որ, այսպես կոչված, «Լելե թեփեի» կամ, ինչպես Բաբայանն է սիրում ասել, «Քենդ Հորադիզի» օպերացիայի հեղինակը իրավունք չունի խոսել պատերազմի մասին, քանի որ նրա ու Փաշինյանի պատճառով հայկական զինուժի էլիտար գնդերը հարավում աննախադեպ կորուստներ են կրել
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում