Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այսօրվա իշխանությունների պարագայում միանշանակ մենք ավելի շատ գործ ունենք մարտահրավերների հետ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Հարավային Կովկասում «3+3» ֆորմատի մեկնարկի հնարավորության մասին, որով, ըստ նրա, տարածաշրջանում խաղաղության ժամանակաշրջան կսկսվի: Նա հայտարարել է, որ այդ կապակցությամբ Ալիևն արդեն Հայաստանին առաջարկ է արել։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը շեշտում է՝ դեռ 2000-ականների սկզբից տարբեր մակարդակներով բարձրաձայնվել է նման ձևաչափ ստեղծելու ու այդ ձևաչափով տարածաշրջանային խնդիրները լուծելու հնարավորության մասին: «Ժամանակ առ ժամանակ այդ մասին բարձրաձայնում էին Իրանից, Թուրքիայից: Սա նոր չէ, բայց այսօր ստեղծված իրավիճակում, իհարկե, նոր հայացքով պետք է նայենք այդ ամենին: Այսօր ամենաշահագրգիռ կողմը Թուրքիան է, և Թուրքիայի համար ձևաչափը միանգամից մի քանի հարց է լուծում: Ինչ վերաբերում է Թուրքիայի համար ամենակարևոր, սկզբունքային հարցին, ապա գիտենք, որ Թուրքիան մշտապես նպատակ է ունեցել դերակատարում ունենալ Արցախյան կոնֆլիկտի կարգավորման համատեքստում և մեծացնել այդ դերակատարումը: Այս ձևաչափն առաջ քաշելով՝ նորից այդ խնդիրն է դնում, մասնավորապես, տարածաշրջանում մեծացնել դերակատարությունը, Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված հարցերում անմիջական ներգրավվածություն ունենալ և գործոն լինել: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, այստեղ շատ կարևոր է հասկանալ հետևյալը. մինչև խոսելն այն մասին՝ ձեռնտո՞ւ է այս ձևաչափը մեզ համար, թե՞ ոչ, որպես պետություն, պետք է մի քանի հստակ հարցերի պատասխան ունենանք: Նախևառաջ պետք է ունենանք հստակ համոզվածություն, որ թե՛ այդ, թե՛ ցանկացած այլ ձևաչափ ու հարթակ պետք է բացառի այլ ձևաչափերին փոխարինելու հնարավորությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ խոսքն առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին է:

«Շատ կարևոր է պաշտոնական Երևանի հստակ դիրքորոշումն առ այն, որ Արցախյան կոնֆլիկտի կարգավորումը մենք բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ենք պատկերացնում: Այս առումով պետք է հստակ համոզմունք ունենանք: Բացի այդ, պետք է հստակություն ունենանք, թե այդ ձևաչափն ինչ օրակարգ և քննարկվող հարցերի ինչ շրջանակ է նախատեսում: Այս առումով որոշակի հստակություն կա Մոսկվայից եկող ազդակների առումով, մասնավորապես, թե ինչ օրակարգի ու հարցերի մասին կարող է խոսք լինել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջերս երկու անգամ անդրադարձավ այդ ձևաչափին ու երկու դեպքում էլ նշեց, որ խոսքը տարածաշրջանում ապաշրջափակման հարցերի մասին է: Ընդհանուր առմամբ, մենք կարող ենք հստակ նշել, որ սկզբունքորեն այլ հարթակի ու ձևաչափի դեմ չենք, բայց մեր նախապայմանները, մեր մոտեցումներն ու ազգային, պետական շահերը պետք է անպայման հաշվի առնվեն»:

Հարցին՝ որքանո՞վ կարող է ձևաչափը բխել մեր շահերից, հատկապես պատերազմից հետո ստեղծված իրավիճակում արդյո՞ք վտանգներն ավելի շատ չեն հնարավորություններից, մեր զրուցակիցը նշեց. «Ցանկացած նոր ձևաչափ, հարթակ թե՛ հնարավորություններ և թե՛ մարտահրավերներ է բերում: Նշված հարցը տրամաբանական է՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք այսօր վստահություն չունենք Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Խնդիրը հենց վստահության բացակայությունն է:Այսինքն, նույն մարտահրավերները մենք ունենք Մինսկի խմբի շրջանակներում, նաև ցանկացած այլ ձևաչափերում: Խնդիրն այն է, որ մենք չունենք վստահություն այն հարցում, թե արդյո՞ք մեր երկիրը ներկայացնողները հետևողականորեն պաշտպանում են ՀՀ-ի ու Արցախի Հանրապետության շահերը: Հակառակ դեպքում, թե՛ «3+3», թե՛ ցանկացած այլ ձևաչափ և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ են բերում:

Այսօրվա ՀՀ իշխանությունների պարագայում միանշանակ մենք ավելի շատ գործ ունենք մարտահրավերների հետ: Իսկ եթե փորձենք խոսել հնարավորությունների մասին, ապա այսօրվա պայմաններում դրա համար համապատասխան բարենպաստ միջավայր չկա: Օրինակ է Հայաստանում ադրբեջանական զորքերի ներկայությունը: Այսինքն, կողմերը բարձրաձայնում են խաղաղության դարաշրջանի մասին, բայց սկզբունքորեն չենք հասնում նրան, որ թշնամին իր զորքերը դուրս բերի մեր սուվերեն տարածքից»:

Հերմինե Մխիթարյանի դիտարկմամբ, միայն բոլոր նախապայմանները բավարարելուց հետո կարող ենք խոսել վերոնշյալ ձևաչափին դեմ չլինելու մասին: «Թշնամին զինված ներկայություն ունի մեր սուվերեն տարածքում, ու Ադրբեջանն այդպիսով ուղղակի և անուղղակի ուժի սպառնալիք է կիրառում մեր նկատմամբ: Բնականաբար, դա տրանսֆորմացվելու է նաև դիվանագիտական հարթակ ու բանակցային սեղան: Ցանկացած հարցում Ադրբեջանը փորձում է սպառնալիքի լեզվով խոսել: Միջազգային մեր գործընկերների, նաև նույն ձևաչափերում ներգրավված կողմերի հետ աշխատանքների միջոցով նախ պետք է հասնել բարենպաստ, կառուցողական երկխոսության միջավայր ստեղծելուն»:

Իսկ թե ինչ քայլեր է տեսնում նշված ուղղություններով, Հ. Մխիթարյանը նշեց. «Բավականին դժվար հարց է, որովհետև ես անգամ մեծագույն ցանկության դեպքում չեմ կարող նշել ուղղություններ, որտեղ մենք դրական դինամիկա ունենք: Չկան նաև ուղղություններ, որտեղ գոնե դրական ինչ-որ քայլեր անելու տեսանելի տրամադրվածություն կա: Այսօր տոտալ անվստահություն կա իշխանությունների նկատմամբ: Շուտով նոյեմբերի 9-ի հայտարարության մեկ տարին կլրանա, ու իշխանությունները հետամուտ չեն անգամ հասնելու մի կետի, ըստ որի, ադրբեջանական կողմը լիարժեք կկատարի պայմանավորվածություններով ստանձնած իր պարտավորությունները: Արդեն մեկ տարի է անցել, բայց նախորդ պայմանավորվածություններն անգամ դեռ լիարժեք կյանքի չեն կոչվել:

Այս հարցում հայկական կողմը ևս անելիք ուներ: Մինչև խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ հայտարարությունները, նախ՝ պետք է հասնեին նշվածին: Մենք դեռ գերիների՝ հումանիտար նշանակության կարևորագույն հարց ունենք: Այդ հարցն անգամ իրավական որևէ պայմանավորվածություն չէր ենթադրում, քանի որ հումանիտար իրավունքի կարևոր բաղկացուցիչ մաս է: Բայց, ի դեմս նոյեմբերի 9-ի հայտարարության, ունենալով անգամ հստակ պարտավորություն՝ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անլուծելի թողնել այդ հարցը: Ադրբեջանը նաև ամիսներ շարունակ մեր սուվերեն տարածքում զինված զորքեր է պահում: Մինչդեռ պաշտոնական Երևանն այսօր խաղաղության մասին է խոսում՝ մոռացության տալով բոլոր խնդիրները»:

Հաշվի առնելով, որ այսօր նոր հնարավոր հայտարարություն կամ պայմանագիր ընդունելը ևս չի բացառվում, մեր զրուցակիցը շեշտեց, որ, նախքան այդ մասին խոսելը, թշնամին պետք է արդեն ամրագրված պարտավորությունները կատարի. «ՀՀ իշխանությունները խոսում են նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված դրական սպասելիքներից, սպասում դրական ազդակների այն պարագայում, երբ չենք հասել անգամ հակառակորդի ստանձնած այն պարտավորությունների իրականացմանը, որոնք ամրագրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Այս պարագայում որքանո՞վ վստահ լինենք, որ չի խախտի նաև հնարավոր նոր պայմանավորվածությունները»:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող հնարավոր եռակողմ հանդիպմանը, հնարավոր փաստաթղթերի ստորագրմանը, որոնց վերաբերյալ տեղեկատվական արտահոսքեր կան, Հ. Մխիթարյանը նշեց. «Սպասվող հանդիպումներից դրական ակնկալիքներ ունենալու որևէ հիմք չունենք: Հիշեցնեմ, որ ՀՀ ԱԳ նախարարը թեև բացառել է փաստաթուղթ ստորագրելը, բայց հնարավոր է համարել համատեղ հայտարարությունը: Դրական ակնկալիքներ ունենալու հիմքեր չունենք, որովհետև այսօր միջավայր չկա: Սա, մեծ հաշվով, հերթական մարտահրավերն է լինելու: Մենք մեկ տարի է՝ նշում ենք, որ յուրաքանչյուր հաջորդ օրը նոր մարտահրավեր է մեզ բերելու: Եթե հաստատվեն այդ տեղեկությունները, և ինչ-որ նոր հայտարարություն կամ փաստաթուղթ ունենանք, դա լինելու է այն հերթական կետը, որից հետո մեր մարտահարվերները կրկին ավելանալու են»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%