Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ասում են՝ եկել ենք երկիրը զարգացնելու, բայց որոշ ժամանակ հետո զգում ես, որ ամեն ինչ արվում է իշխանությունը պահելու համար». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս իշխանություններն ընդդիմություն եղած ժամանակ ոչ մեկ անգամ են բարձրացրել բուհերի և առհասարակ կրթական համակարգի ապաքաղաքական լինելու կարևորության հարցը: Նրանք այս առումով ևս խոստումներ էին հնչեցրել, բայց արի ու տես, որ իշխանություն դառնալուց հետո մեծ է գայթակղությունը հսկողության տակ պահել նաև բուհերի հոգաբարձուների խորհուրդները: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ իդեալական տարբերակում համալսարանները պետք է լինեն ազատ և անկախ:

«Բայց երբ իշխանություն ես ստանում, հասկանում ես, որ Հայաստանը դեռևս չի «աճել» այն մակարդակի, որ հեշտությամբ ինքնավարություն տաս: Օրինակ՝ եթե իշխանությունն ինքնավարություն է տալիս համալսարանին, այլ կերպ ասած՝ փորձում է չխառնվել նրա գործերին, ապա լինում է այնպիսի զարգացում, որ արդեն համալսարանական կամ մերձհամալսարանական շրջանակներում ձևավորվում են խմբավորումներ, որոնք փորձում են իրենց թեկնածուին առաջ տանել: Երբեմն այդ թեկնածուներն ունենում են քաղաքական կողմնորոշումներ: Այս իշխանությունները հասկացան, որ ընդդիմադիր ժամանակ իրենց հնչեցրած մտքերը շատ իդեալական են, և շատ արագ տեղավորվեցին հին հագուստի մեջ: Եվ ի՞նչ փոխվեց. եթե առաջ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարներն էին բուհերի խորհուրդներում, հիմա, այսպես ասենք, պաշտոնյաների ռանգն իջեցվեց՝ կարող է լինել փոխվարչապետ, փոխնախարար և այլն: Լինելով ինչ-որ քաղաքական թիմի անդամ կամ էլ վարչական կախվածության մեջ՝ իրենք, բնականաբար, ինքնուրույն չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Ընդգծում է՝ այստեղ կարևոր է նաև այն, որ այդ մարդիկ նաև ոչ միշտ կարող են օգտակար լինել բուհին: «Եթե ինչ-որ մեկին, որը կրթության ոլորտից հեռու մարդ է, գործատու չէ, անգամ մեծահարուստ չէ և այլն, դնում ենք բուհի խորհրդում, նա ի՞նչ կարող է անել: Նա միայն կարող է կատարել վերևից իջեցված հրահանգներ, որովհետև նա գործատու չէ, կրթության մասնագետ չէ, ոչ էլ մեծահարուստ է, որ կարողանա բուհին օգնել ֆինանսական կամ էլ կապերի ստեղծման հարցերում: Այսինքն, իրականում կրկին ունենք նույն համակարգը, ինչ նախկինում: Սա ցավալի է: Հայաստանի խնդիրներից մեկն այն է, որ ցանկացած իշխանության համար թիվ մեկ խնդիրը եղել է իշխանությունը պահելը, ու հանուն դրա ամեն ինչ զոհաբերվում է:

Գուցե ասում են՝ եկել ենք երկիրը զարգացնելու, բայց որոշ ժամանակ հետո զգում ես, որ ամեն ինչ արվում է իշխանությունը պահելու համար: Այս թեզն ամրապնդվեց պատերազմից հետո, երբ որոշ բուհեր տարբեր ձևաչափերով պահանջեցին իշխանության հրաժարականը, այնտեղ նոր իշխանությունը դեռևս չէր հասցրել իր մարդկանց տեղավորել: Բուհերի արձագանքներից կարելի է հստակ ասել, թե ինչու նրանք այսպես կամ այնպես արձագանքեցին: Օրինակ՝ եղան բուհեր, որոնք առհասարակ լուռ մնացին, քանի որ այնտեղ ռեկտորը նոր մարդ էր և այլն: Պատերազմից հետո, երբ եղավ իշխանությունների հրաժարականի պահանջը, վերջիններս հասկացան, որ պետք է ավելի կոշտ ձևերի գնալ, նույնիսկ գնացին նրան, որ բուհերի խորհուրդներում կառավարությունը ստանա «50+1» ձայն:

Օրենքում շատ անակնկալ ձևով հայտնվեց այս փոփոխությունը: Եթե նախկինում 50/50 էր, ապա հիմա նոր՝ «50+1» ձևաչափն առաջ քաշվեց: Իհարկե, Սահմանադրական դատարանն անօրինական ճանաչեց այդ կետը, և հիմա նորից փոփոխություն կկատարվի: Ամեն դեպքում իշխանությունները հասկացան, որ պետք է համալսարանները պահեն հսկողության տակ: Այդ տեսանկյունից նոր խորհուրդների կազմն ամենևին էլ անակնկալ չէր, մի քանի բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմն ուսումնասիրելիս դժվար կլինի այնտեղ մեկ կամ երկու անկախ մարդ գտնել: Բոլորը որոշակի վարչական, կուսակցական կախվածությունների մեջ են և իրենք չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, դա կլինի միասնական որոշում»,-նշում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ ի՞նչ իրավիճակ ունենք դպրոցների դեպքում, այս դեպքում էլ կա գայթակղություն ամեն ինչ վերահսկողության տակ պահելու: Փորձագետը նշում է՝ դպրոցներում պատկերն ավելի խայտաբղետ է, շատ բան կախված է մարզերից ու մարզպետներից:

«Օրինակ՝ Շիրակի մարզում երկար տարիներ եղել է դաշնակցական մարզպետ , և այնտեղ կան նաև դաշնակցական տնօրեններ: Տեսնում եմ, որ հիմա այդ մարդկանց հանդեպ որոշակի խտրական վերաբերմունք կա, քանի որ իրենք դաշնակցական են, իսկ Դաշնակցությունը ավելի կտրուկ է արտահայտվում այս իշխանությունների դեմ, դրա համար այնտեղ տարբեր ձևերով փորձում են հեռացնել դաշնակցական տնօրեններին:

Գիտեմ դպրոց, որտեղ ամիսներով տնօրեն չկա, որովհետև նախկին տնօրենը դաշնակցական է, հիմա ինչ-որ մեխանիզմներով ցանկանում են իրենից ազատվել: Դրականն այն է, որ հիմա դպրոցների տնօրենների ընտրությանը շատ մարդիկ են մասնակցում, եթե առաջ 1-2 թեկնածու էր, հիմա ընտրություններն ավելի մրցակցային են դարձել: Բայց, միևնույն ժամանակ, չեմ կարող ասել, որ ընտրվողներն անկախ, ինքնուրույն մարդիկ են: Այս տարի էլ դպրոցներում մի քանի, այսպես ասած, ցույցերի ականատես եղանք, և հաճախ զգում ես, որ դրանք էլ երբեմն ներիշխանական կռիվներ են, ցույց են անում ոչ թե որովհետև սկզբունքային պայքար է, այլ պարզվում է, որ իշխանության մի թևը բախվել է մյուսի հետ: Ցավոք, այս պահին Հայաստանի համար կարված կառավարման կոստյումը նույնն է: Հույս կար, որ այս իշխանությունն այդ կոստյումը կփոխի, բայց, իմ տպավորությամբ, ոչ թե ուզում են կոստյումը փոխել, այլ հագնել այն»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира