Ереван, 04.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Մոսկվայի, Անկարայի, Բաքվի և Երևանի Զանգեզուրյան լաբիրինթոսը». Մոսկվան պետք է հարմարվի նոր իրողություններին․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru –ն գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, CNN Turk հեռուստաալիքի ուղիղ եթերում պատասխանելով օրակարգային հարցերին, անդրադարձել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին։ «Մենք այդ հարցերի շուրջ խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ,- ասել է Չավուշօղլուն, - մենք դրական ազդակներ ենք ստացել Հայաստանից։ Մենք հայտարարել ենք, որ արձագանքելու ենք Հայաստանի դրական քայլերին։ Մենք քննարկում ենք նաև Ադրբեջանի հետ, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել միասին»։

Օբյեկտիվության համար նկատենք, որ Երևանն ինքն է ստացել «դրական ազդանշաններ Թուրքիայից տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», ինչի մասին օգոստոսի վերջին ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Միայն այս փաստը վկայում է, որ Թուրքիան և Հայաստանը կարող են ինչ-որ փակ երկխոսության մեջ լինել երրորդ կողմի, ամենայն հավանականությամբ՝ Վրաստանի միջնորդությամբ։ Այդ առնչությամբ շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրել այն փաստին, թե օգոստոսի վերջին Սարաևո կատարած այցից հետո ինքնաթիռում ինչպես է մանրամասնորեն պատասխանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լրագրողների հարցերին:

Նա ասել է, որ «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը», որ «պատմությունը չպետք է խոչընդոտ լինի այդ ճանապարհին, միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է հնչեն ապագային միտված հաշտարար մոտեցումներ»։ Ավելին, թուրքական մեկնաբանությամբ, Երևանի գործողությունների սխեման նախատեսում է Բաքվի հետ հաշտության պայմանագրի կնքում, և միայն դրանից հետո է հնարավոր զբաղվել Անկարայի և Երևանի հարաբերությունների վերականգնման հարցերով։ Չմեկնաբանելով Էրդողանի առաջ քաշած պայմանները՝ պետք է խոստովանել, որ առաջարկվող սխեման ունի իր տրամաբանությունը, այսինքն՝ Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ առանձին են, ինչպես նաև առանձին են հարաբերությունները Թուրքիայի հետ։

Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան նահանջել է 2009 թվականի հոկտեմբերի Ցյուրիխյան բանաձևից, երբ Շվեյցարիայի միջնորդությամբ բառացիորեն մեկ քայլ էր մնում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց՝ շրջանցելով Ադրբեջանը։ Այն ժամանակ պատճառը Եվրամիության հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունն էր։ Ինչպես այդ առնչությամբ գրել է բրիտանական The Economist-ը, հղում անելով Թուրքիայի նախկին արտգործնախարար և նախկին վարչապետ Դավութօղլուին, «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում»։

Բայց, նրա խոսքով, «այդ գործընթացը տապալվել է երեք երկրներում ազգայնականների բացասական արձագանքի պատճառով»: Թուրք ազգայնականները հրաժարվել են ընդունել որևէ գործարք, քանի դեռ Հայաստանը չի լքել Լեռնային Ղարաբաղը։ Հայ ազգայնականները Թուրքիայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բաքուն Անկարային մեղադրել է դավաճանության մեջ, քանի որ Ցյուրիխյան արձանագրություններում Ղարաբաղյան հիմնախնդրի մասին խոսք չի եղել։ Հիմա իրավիճակը փոխվել է հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Արևմուտքից չի լսվում Թուրքիայի՝ Հայաստանի հետ հաշտություն կնքելու կոչեր, ինչպես նաև աննկատ է (գոնե այս փուլում) Անդրկովկասում Արևմուտքի շահերը առաջ տանելու Թուրքիայի ցանկությունը։ Երևանը որպես Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի միջնորդ տեսնում է Մոսկվային, իսկ Թուրքիան առաջարկում է եռակողմ բանակցային ձևաչափ՝ Անկարա-Բաքու-Երևան։

Այս ամենի նպատակներն ակնհայտ են՝ տարածաշրջանում խնդիրները լուծել բացառապես տարածաշրջանային երկրների ջանքերով, առանց Արևմուտքի միջամտության։ Միաժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի առջև պայման են դնում, այն է՝ Բաքվի և Նախիջևանի միջև հաղորդակցության «միջանցք» ապահովելը։ Անկարան կարծում է, որ միայն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ապաշրջափակման շուրջ առաջընթացը կարող է ապահովել Երևանի հետ երկխոսությունը։ Բայց որքան էլ նման նախագիծը գրավիչ թվա թղթի վրա, դրա ճակատագիրը, ըստ ամենայնի, շարունակում է մնալ անորոշ։ Ապշեցուցիչ է այն, որ ռուսական կողմը երբեք չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, որը բացակայում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության պայմանագրի տեքստում։ Այսինքն, Զանգեզուրի միջանցքի մասին խոսում են միայն Բաքուն և Անկարան։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա նա սկզբունքորեն դեմ չէ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությանը, բայց Երևանին դուր չի գալիս այն տարբերակը, որն առաջարկում է Բաքուն, այսինքն՝ Մեղրիով, որը գտնվում է հենց Իրանի հետ սահմանին:

Կան այլընտրանքներ. օրինակ՝ «հյուսիսային երկաթուղային երթուղին» Աղստև-Իջևան-Դիլիջան-Նախիջևան: Մեկ այլ տարբերակ է Թուրքիայից Ախուրյանով դեպի Գյումրի, Երևան, Երասխ և Նախիջևան երկաթգիծը շահագործելը։ Ամեն դեպքում, ըստ փորձագետների, այս փուլում նման նախագծերի կոմերցիոն շահերն այնքան ակնհայտ չեն, ինչքան աշխարհաքաղաքականը։ Միաժամանակ, Ադրբեջանի ենթակառուցվածքային նախագծերում թուրք ներդրողների ակտիվության աճի փաստը հուշում է, որ Էրդողանը փորձում է հնարավորինս կապել Բաքվին համատեղ պարտավորությունների շրջանակներում։ Իսկ Ադրբեջանում կարծում են, որ Անկարայի հետ կապերի ամրապնդումը երաշխիք է, որ տարածաշրջանային խոշոր խաղացողի առկայությունը կնվազեցնի ռազմաքաղաքական ռիսկերը։

Մոսկվան պետք է հարմարվի նոր իրողություններին և սկսի իր ազդեցությունն ու շահերը Հայաստանում և Ադրբեջանում տեղափոխել նոր ու ավելի լավ մակարդակի, որպեսզի Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գաղափարը փակուղի չմտնի։ Հաղորդակցային նախագծերի գործնական իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նախ՝ կարգավորվեն հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի, իսկ հետո՝ Թուրքիայի և Հայաստանի միջև, կամ միաժամանակ։ Դա անելը հեշտ չի լինի, բայց անել պետք է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуИсторическая память и современные рубежи: в Ереване состоялась премьера документального фильма «Граница»30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в Испании