Լիվերպուլը կրկնել է ակումբային ռեկորդը
СПОРТՉորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Լիվերպուլ» – «Աթլետիկո» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդցիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Յուրգեն Կլոպի թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում անպարտելի է՝ 18 հաղթանակ և 7 ոչ-ոքի։ Այսպիսով, Լիվերպուլը կրկնեց ակումբային ռեկորդը, որը սահմանվել էր 1982 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներին։
Այն ժամանակ մերսիսայդցիները տարան 20 հաղթանակ, հինգ անգամ ոչ-ոքի խաղացին։
Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» ժամանակից շուտ դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ B խմբում զբաղեցնելով առաջին տեղը։ Նա 4 խաղից հետո ունի 12 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող «Պորտուն» ունի 5 միավոր։ «Աթլետիկոն» 4 միավորով 3-րդ տեղում է, «Միլանը» եզրափակում է քառյակը 1 միավորով։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



