Մեքենան մխրճվել է երեխաների խմբի մեջ․ արտակարգ միջադեպ Ճապոնիայում
МЕЖДУНАРОДНОЕՄեքենան մխրճվել է երեխաների խմբի մեջ՝ Ճապոնիայի Օակայամա պրեֆեկտուրայում։ Այս մասին հայտնում է NHK-ն մանրամասնելով, որ երեխաները, որոնք եղել են նախադպրոցական տարիքի, եղել են իրենց ծնողների հետ։
Ըստ հաղորդման, Սոդձյա քաղաքում, մեքենան մխրճվել է երկու երեխաներից եւ նրանց ծնողներից բաղկացած խմբի մեջ այն պահին, երբ նրանք, լուսացույցի կանաչ լույսի պայմաններում, հետիոտների անցման համար նախատեսված տեղից փորձել են անցնել փողոցը։
Բոլոր տուժածները հոսպիտալացված են։ Երեխաներից եւ ծնողներից մեկի վիճակը ծանր է։ Նրանք գտնվում են անգիտակից վիճակում։ Մնացածի վիճակը գնահատվում է կայուն։ Մեքենան վարել է 64 տարեկան անձ, ով ձերբակալվել է, եւ ներկայումս իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



