Հետխորհրդային տարածքի երկրներն ամբողջությամբ չեն օգտագործում ինտեգրման հնարավորությունները. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՀետխորհրդային տարածքի երկրներն ամբողջությամբ չեն օգտագործում ինտեգրման հնարավորությունները. Ռուսաստանն ու Բելառուսը, Միութենական պետության շրջանակներում, ավելի առաջ են գնացել այդ հարցում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ցավոք սրտի, հետխորհրդային տարածքում շատ ոլորտներում մենք հետ ենք մնում, ամբողջությամբ չենք օգտագործում հնարավորությունները, այն մրցակցային առավելությունները, որոնք ժառանգել ենք դեռ ԽՍՀՄ ժամանակներից։ Նկատի ունեմ ընդհանուր ենթակառուցվածքը, ընդհանուր էներգետիկան, ռուսաց լեզուն, որը միավորող է եւ թույլ է տալիս հեշտությամբ շփվել միմյանց հետ։ Սակայն Միութենական պետության գծով մենք, իհարկե, ավելի առաջ ենք գնացել, քան այլ ուղիներով», - Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում տեսակապի միջոցով ասել է Պուտինը: