Թուրքիան և Ադրբեջանը չեն հրավիրվել Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիային և Ադրբեջանին չեն հրավիրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «Հանուն ժողովրդավարության» առաջիկա գագաթնաժողովին, հաղորդում է Politico-ն։
Վիրտուալ գագաթնաժողովը համարվում է Բայդենի արտաքին քաղաքականության առանցքային նախաձեռնություններից մեկը, քանի որ նա «փորձում է հակահարված տալ ավտորիտարիզմի գլոբալ ալիքին»: Թուրքիային չեն հրավիրի մասնակցելու հանդիպմանը՝ կապված նախագահ Էրդողանի՝ ժողովրդավարական համակարգերը խարխլելու գործի հետ՝ գրում է պարբերականը։
Ըստ Politico-ի՝ Թուրքիան չի հրավիրվի հանդիպմանը, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «խափանել է ժողովրդավարական համակարգերը»:
Համաձայն 2021 թվականի քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վերաբերյալ Freedom House-ի ամենամյա ուսումնասիրության՝ Թուրքիան գնահատվել է որպես «ոչ ազատ երկիր», «եվրոպական տարածաշրջանի ամենադժվար վայրերից մեկը՝ ազատ խոսքի և արտահայտվելու իրավունքի իրացման հարցում»:
Freedom House-ը մտահոգություն է հայտնել նաև Թուրքիայում ինտերնետի ազատության վերաբերյալ՝ ասելով, որ երրորդ տարին այն անընդմեջ նվազում է Էրդողանին և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությանը քննադատող կայքերի ու սոցիալական մեդիա հարթակների նկատմամբ ճնշումների ֆոնին։
Թուրքիայից բացի մերժվել է նաև Հունգարիայի մասնակցությունը, որի նախագահ Վիկտոր Օրբանը նույնպես մեղադրվում է ժողովրդավարական նորմերն ու օրենքի գերակայությունը տապալելու համար:
Դեկտեմբերի 9-10-ը ծրագրված գագաթնաժողովը նախատեսել է նպաստել ինտերնետի ազատությանը, մեդիա գրագիտության ծրագրերի համար նախատեսված միջոցների ավելացմանը և երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը՝ հայտնում են միջոցառման կազմակերպիչները: