Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Կրթական համակարգը անդունդն են գլորում ու աննախադեպ տեմպերով քաղաքականացնում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարել է, որ կրթությունն իրենց ուշադրության կենտրոնում է լինելու՝ հատուկ ընդգծելով գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Կրթությունն իսկապես նրանց ուշադրության կենտրոնում է, այս առումով Փաշինյանը չի խաբել, ուղղակի բացառապես ոլորտը հիմնովին քանդելու և բոլոր ուսհաստատություններն իրենց «բուռը հավաքելու» առումով:

Իսկ ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանն ինչքան շատ է խոսում կրթության ոլորտի առանցքային նշանակության մասին, այնքան կրթության և գիտության ոլորտը հետ է գլորվում, իսկ ուղեղների արտահոսքը շարունակվում է։ Խնդիրն այն է, որ գործուղումների, պարգևավճարների, հազար ու մի մանրուքի վրա ահռելի ֆինանսական միջոցներ ծախսող իշխանությունը միայն հիմա է հազիվ խոսում կրթությանը և գիտությանը տրամադրվող գումարների ինչ-որ չափով ավելացումից, այն էլ, հաշվի առնելով արդի աշխարհում նկատվող միտումները և առկա պահանջները, նրանց նախատեսած բարձրացումն ընդամենը մի փոքրիկ կաթիլ է լինելու, որը ոչ մի հարց չի լուծելու։ Բացի այդ, իշխանություններին չի հետաքրքրում կրթության որակական կողմը և հեռանկարային ազդեցությունը, այլապես, օրինակ՝ հայագիտական առարկաները նրանց թիրախում չէին հայտնվի։

Մյուս կողմից էլ՝ ոլորտի պատասխանատուները հանրակրթության ոլորտի մակարդակը բարձրացնելու համար ատեստավորման գործընթաց են նախաձեռնել, որն անցնելու դեպքում պետք է ուսուցիչների աշխատավարձը բարձրանա։ Բայց այդ ատեստավորումը կրթության որակի մասով համարյա թե ոչինչ չի փոխելու, քանի որ կախված է ընդամենը թեստեր լրացնելուց ու հարցերին պատասխանելուց և բուն կրթական գործընթացի հետ որևէ կապ չունեն։ Բացի դրանից, ուսուցիչներից շատերը բողոքում են, որ ատեստավորման թեստերը կազմվում են բազմաթիվ սխալներով ու անճշտություններով։ Ստացվում է, որ կրթական համակարգի վրա ընդամենը հերթական անհաջող փորձարկումներն են արվում։

Կրթական որակի առումով անտեսված վիճակում են հայտնվել նաև բուհերը։ Ընդհանուր առմամբ, նրանք իշխանությունների ուշադրության կենտրոնում են, սակայն բացառապես այս ոլորտը ևս «զավթելու» իմաստով: Ընդդիմադիր Փաշինյանը անընդհատ աղմկում էր, թե նախկին իշխանությունները քաղաքականացնում են բուհերն ու դպրոցները: Ժամանակը ցույց տվեց, որ նույն նախկինները շատ «նայիվ» էին ուսհաստատությունների քաղաքականացման փաշինյանական տեմպերի համեմատ: Մի խոսքով, որքան էլ այս իշխանությունները կրթության կարևորության մասին ճառեր ասեն, միևնույնն է, իրենց քաղաքականությամբ ցույց են տալիս, որ կրթությունն իրենց համար հարգի չէ, ինչի ապացույցը նրանց վարած կադրային քաղաքականությունն է։

Դրա համար էլ իշխանությունների տեսանկյունից մերօրյա պաշտոնյաներն ինչքան անդեմ, անհայրենիք ու պրոֆեսիոնալիզմից հեռու լինեն, այնքան լավ, քանի որ նրանք ընդամենը խամաճիկի դեր կկատարեն ու ավելորդ խնդիրներ չեն ստեղծի։ Այդպիսի ցածր որակներ ունեցող մարդիկ են պաշտոնների նշանակվում, դրա համար էլ հանրության աչքին կրթության որակն ընկել է։ Բացի դրանից, իշխանությունները կրթության մասին բոլորովին թյուր մոտեցումներով են առաջնորդվում։ Օրինակ՝ Փաշինյանը կրթությունը պատկերացնում է միայն լեզուներ սովորելու համատեքստում, դրա համար էլ հայտարարում էր, թե առանց անգլերենի մոշ աճեցնել հնարավոր չէ, կամ կրթությունը դիտարկում է Mersedes G-ի վարելու ու ստեղծելու շրջանակներում։ Մեկ այլ դեպքում երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձը հայագիտությամբ զբաղվող գիտնականներին, որոնք կարևոր հասարակական առաքելություն են կատարում, անվանում էր թամադաներ ու կենաց ասողներ։

Այսպիսի իրավիճակում երիտասարդ սերնդի մոտ այնպիսի պատկերացում է ձևավորվում, որ եթե վարչապետն այսպիսի դիրքորոշում ունի, իրական կրթությունը չի գնահատվում, և ցանկացած անձ փողոցից կարող է հայտնվել բարձր պաշտոններում, ապա իրենց ինչին է պետք սովորելը։ Սրան էլ գումարվում է այն հանգամանքը, որ անցյալ տարի համավարակի պատճառով կրթական համակարգը լրիվ քաոսի էր մատնվել ու դա մեծապես ազդեց որակի վրա։ Մի խոսքով, մարդիկ հետևողականորեն քանդում են կրթական համակարգը: Հնարավոր է՝ ի թիվս այլ գործոնների, նրանց ձեռնտու չէ կիրթ, գրագետ հասարակություն ունենալը: Թե ինչու, արդեն քանիցս համոզվել ենք...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Трамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом