Բաքվի խավիարին վարժված Գուսմանը խոստովանել է, որ պաշտպանում է Ադրբեջանի շահերը. «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է
infoteka24.ru-ն գրում է, որ ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանն արդեն բացահայտորեն է հայտարարում իր կողմնակալ դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի և, մասնավորապես, 44-օրյա պատերազմի վերաբերյալ։ Գուսմանն ասել է, որ պատերազմի օրերին եղել է Բաքվում և չի կարողացել լինել չեզոք դիտորդ։ Նախկինում գրվել էր այն մասին, որ Գուսմանը, գտնվելով Բաքվում, ղեկավարել է ադրբեջանական ողջ տեղեկատվական պատերազմը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Ըստ նրա, ինքը հայտնվել էր Բաքվում Մոսկվայի կարանտինային ռեժիմի պատճառով։ Պատահականությո՞ւն։
Դա, հավանաբար, այդպես չէ, հավանաբար դա վատ փորձ է թաքցնել իր փոքրիկ հայրենիքում մնալու իրական պատճառը։ Բաքվի խավիարին վարժված և դրանից հրաժարվելու ցանկություն չունեցող պաշտոնյան նույնիսկ հարձակվել է խորհրդային անցյալի վրա և արցախցիներին մեղադրել խորհրդային հայրենիքի փլուզման մեջ։ Այդ իսկ պատճառով նա արդարացված է համարել Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան, քանի որ այդ պատերազմը եղել է Խորհրդային Միությունը քանդած «անջատողականների» դեմ։ Գուսմանը հիմնավորում է Ալիևի ռազմական հանցագործությունները նրանով, որ ադրբեջանցիները «պաշտպանել են իրենց հայրենիքը, ազատագրել իրենց տարածքը»։
Զարմանալի է, որ անգամ տխրահռչակ Սադաթ Կադիրովային աշխատանքից ազատել են՝ Շուշիի Ղազանչեցոց տաճարի գնդակոծությունն արդարացնելու և դաշնային ալիքի եթերում այն զուգարանի հետ համեմատելու համար, իսկ նրա նախկին ղեկավար Գուսմանը կիսում է նրա կարծիքը և արդարացնում ադրբեջանցի բարբարոսների վայրագությունները. նրա կարծիքով, տեսախցիկի առաջ ծերերի գլուխները կտրելը, խաղաղ բնակիչներին գնդակոծելը, հուշարձաններն ու գերեզմանները ոչնչացնելը, բանտարկյալներին սպանելն ու խոշտանգելը «հայրենիքի պաշտպանություն է»։ Եթե Գուսմանը, լինելով խորհրդային անձ, այդքան սիրում ու տենչում է Խորհրդային Միությունը, ինչպե՞ս կարող է աջակցել նրանց, ովքեր ոչնչացրել են խորհրդային հերոսների հուշարձանները։
Չէ՞ որ Ադրբեջանի ղեկավարությունը Էլչիբեյի օրոք մեկն է եղել ողջ հետխորհրդային տարածքում, որը ոչնչացրել է այդ հուշարձանները, և չէ՞ որ Ադրբեջանում խորհրդային իշխանությունը մեղադրվում է Բաքվի և Սումգայիթի ապստամբների՝ հայությանը կոտորելը կանխելու մեջ։ Ցանկանում ենք Ռուսաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռուսական խոշորագույն լրատվամիջոցներից մեկը ղեկավարում է մարդ, որը չի թաքցնում իր հավատարմությունն ու նվիրվածությունը Ադրբեջանի շահերին։ Մինչդեռ Ռուսաստանը և, մասնավորապես, նախագահ Վլադիմիր Պուտինը, բոլոր ջանքերը գործադրում են Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում