Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին «BMW» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում․ կա զոհ
ОБЩЕСТВОՆոյեմբերի 6-ին, ժամը 00։21-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել է Տաշիրի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է Տաշիրի ԲԿ, որտեղ և մահացել։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



