Արցախում բացի Հայաստան համահայկական հիմնադրամից, բնակարանաշինության խոշոր նախագծեր են իրականացնում արտերկրում ապրող մեր մի քանի հայրենակիցներ. Տիգրան Աբրահամյան
БЛОГՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Արցախում բացի Հայաստան համահայկական հիմնադրամից, բնակարանաշինության խոշոր նախագծեր են իրականացնում արտերկրում ապրող մեր մի քանի հայրենակիցներ։
Մեծածավալ աշխատանքներ իրականացնելու համար միջոցներ հայթայթելը գործի կարևոր, բայց ոչ ամբողջական խնդրի լուծումն է։
Սկսած բնակարանային ավանների, թաղամասերի պլանավորումից, նախագծումից, շինարարության որակի ապահովումից, ճիշտ կոմունիկացիա ապահովելուց միջև բնակավայրի ընտրություն կարևոր է։
Արցախում բնակարանաշինության պլանավորման հիմքում, կոնկրետ հատվածում շինարարության ծավալումը, պետք է հիմնված լինի քաղաքական, ռազմական և ռազմավարական հաշվարկի հիման վրա։
Կարևոր հարցերից մեկն Արցախի տարածքային համաչափ զարգացման տրամաբանության պահպանումն է, Ստեփանակերտ քաղաքում բնակարանաշինական ծրագրերի սահմանափակումն ու շրջաններ ուղղելը։
Հենց հիմա պետք է սահմանվի ու հրապարակվի այն սկզբունքները, որոնք դրվում են բնակարանների հանձնման և անհրաժեշտ խմբերին փոխանցման համար։
Նաև պետք է սահմանվի, թե ինչ առաջնահերթությամբ և խաղի կանոններով է բաշխվելու բնակարանները, որ խմբերից է սկսվելու ու շարունակվելու գործընթացը։
Եվ որ ամենակարևորն եմ համարում՝ Արցախում իրականացվող ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի գաղափարը, եթե դա չկա կամ սխալ հիմքերի վրա է դրվում, ապա առաջին հայացքից տպավորիչ թվացող ցանկացած ծրագիր տապալվելու է։

1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



