Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
СПОРТՆոյեմբերի 8-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս պահի դրությամբ հավաքականին միացել է 15 ֆուտբոլիստ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Մարգարյան – «Արարատ»
Կիսապաշտպաններ
Սոլոմոն Իմե Ուդո – «Ատիրաու» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»
Հարձակվողներ
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»
Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ իրենց ակումբների միջև կայանալիք հանդիպումից հետո։
Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը Հայաստան կժամանեն և թիմին կմիանան այսօրվա ընթացքում։
Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան վաղը։