Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


15 կարևոր հարց, որոնց ընտրյալդ պետք է անկեղծորեն պատասխանի նախքան ձեր ամուսնությունը

ЛАЙФ

Shabat.am-ը գրում է.

Ամուսնությունն իսկապես շատ գեղեցիկ բան է։ Շատերին թվում է, թե դա անիմաստ է, սակայն որքան ավելի շատ ես սկսում մտածել ամուսնության մասին, այնքան ավելի շատ ես գնահատում ամուսնության ընձեռած հնարավորությունները։ Եթե դու ամուսնության ես պատրաստվում, նախքան ամուսնությունը այս հարցերն ուղղիր քո ընտրյալին և շատ բան կպարզես քեզ համար նրա պատասխաններից։

1. Ինչու՞ ես ինձ սիրում։

Շատ մարդիկ կարծում են, որ այս հարցը պատասխանի կարիք չունի։ Մարդկանց մեծ մասն ասում է՝ մենք սիրում ենք ինչ-որ մեկին, պարզապես որովհետև սիրում ենք նրան։ Սարսափելի պատասխան է։ Մարդ պետք է իմանա, թե ինչու է սիրում դիմացինին։ Ինչ-որ մեկին սիրելը շատ եսասիրական քայլ է, և դա բնական է։ Դու սիրում ես մարդուն այն բաների համար, որ նա անում է քեզ համար և այն ապրումների համար, որոնք նա պարգևում է քեզ։

Մենք բոլորս կարող ենք տարբեր կերպ պատասխանել այս հարցին, սակայն մենք չենք կարող ճշգրտորեն բնորոշել մեր սիրո պարամետրերը։ Հնարավոր է, որ հենց սիրո նախնական ուժգնությունն անցնի, մենք համակվենք անորոշության զգացումով։ Հենց այս պահերին էլ պետք է ինքդ քեզ հիշեցնես, թե ինչու ես սիրում ընտրյալիդ։

 

2. Ինչու՞ ես ցանկանում ողջ կյանքդ իմ կողքին անցկացնել։

«Որովհետև ես սիրում եմ քեզ»-ը այնքան էլ հաջող պատասխան չէ։ Կյանքը ճամփորդություն է, այնպիսի ճամփորդություն, որ չես ուզի միայնակ անցկացնել։ Այնուամենայնիվ, բոլորի մտքին միևնույն նպատակակետը չէ։ Քո զուգընկերը պետք է կարողանա ասել, թե ինչ փորձառություններ կցանկանա քեզ հետ միասին ապրել։ Միասին առաջադրած փոքրիկ նպատակներն են անգին դարձնում կյանքը։

3. Ամեն ինչ կանե՞ս, որպեսզի մեր սիրավեպը չմարի։

Սիրավեպը վառ պահելը հեշտ բան չէ։ Շատ երկար ժամանակ մեկդ մյուսի հանդեպ հետաքրքրություն պահպանելը բարդ է։ Դրա համար երկուստեք շատ աշխատանք ու կրեատիվություն է պահանջվում։ Սիրեցյալդ պետք է շարունակ փորձի տպավորել ու գոհացնել քեզ, իսկ դա տարեցտարի ավելի դժվար է դառնում։ Երկուսիցդ էլ պահանջվում է փորձել պահպանել սերը։ Զուգընկերդ պատրա՞ստ է գերակա տեղ տալ ձեր սիրավեպին։

4. Կծերանա՞ս ինձ հետ և ոչ ինձնից հեռու։

Մենք չգիտենք, թե վաղը մեզ հետ ինչ կպատահի, սակայն մենք կարող ենք ջանալ կողք-կողքի ապրելով ծերանալ և ոչ թե իրարից անջատ։ Մարդկանց մեծ մասը տարիների ընթացքում հեռանում են իրարից, քանզի նրանց թվում է, թե նրանք կարողացել են ամեն բանի հասնել իրենց սիրային հարաբերություններում։ Մարդիկ կարծում են, որ այլևս չկան ավելի դժվարհաղթահարելի բարձունքներ, որոնք պետք է միասին նվաճել։ Ամուսնությունը պետք է ոչ թե վերջ հանդիսանա, այլ սկիզբ։

5. Կմնա՞ս կողքիս դժվարին ժամանակներում։

Երջանիկ պահերը միասին անցկացնելը հեշտից էլ հեշտ է։ Մինչդեռ ծանր ժամանակները կարող են ավիրել ձեր հարաբերությունները, եթե, իհարկե, դուք թույլ տաք դա։ Եթե որոշել ես ողջ կյանքդ անցկացնել տվյալ մարդու հետ, պետք է թույլ չտաս, որ որևէ ողբերգություն կամ կողմնակի ուժ փոխի այդ որոշումդ։ Սա կյանքի ամենակարևոր որոշումն է։ Դու կայացրե՞լ ես այս որոշումը, իսկ քո զուգընկե՞րը։

6. Պատրա՞ստ ես տանուլ տալ որոշ ճակատամարտերում հանուն խաղաղության պահպանման։

Բարեհաջող ամուսնության առհավատչյան սեփական եսը ճնշելն է։ Որքան էլ որ մրցակցային ոգով համակված լինենք, երբեմն պարզապես պետք է հետ կանգնել ճակատամարտից։ Վիճաբանությունների 99 տոկոսը ոչ թե փաստերի շուրջ են ծավալվում, այլ տեսակետների։ Տեսակետը ո՛չ ճիշտ է, ո՛չ սխալ։ Երբեմն պարզապես պետք է թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա։

7. Կարո՞ղ ես խոստանալ, որ մեր հարաբերություններն ամեն ինչից ավելի կարևոր կլինեն քեզ համար։

Կյանքը շատ բարիքներով է հարուստ։ Մենք ուզում ենք ամեն ինչ ունենալ, իսկ ամեն ինչ միանգամից ունենալու համար կյանքի ժամանակը չի բավականացնում։ Մենք պետք է ինքներս մեզ համար սահմանենք, թե ինչն է ավելի կարևոր մեզ համար։ Ամուսնությունը պետք է ամենակարևոր բաներից մեկը լինի, եթե ոչ ամենակարևորը։

8. Դու հոգատա՞ր ծնող կլինես։

Ինչպես կարող է մարդ նախապես իմանալ, թե արդյոք լավ ծնող կլինի։ Իրականում դա շատ հեշտ է։ Պարզապես պետք է որոշել, որ լավ ծնող կլինես։ Այստեղ ոչ մի խորամանկություն էլ չկա։ Իսկ քո զուգընկերը պատրա՞ստ է օրինակելի ծնող լինել։

9. Դու կանոնավորապես կհիշեցնե՞ս ինձ, թե որքան շատ ես ինձ սիրում։

Մարդիկ ոչ միայն ցանկանում են լսել, որ իրենք սիրված են, այլև ունեն դրա կարիքը։ Մենք գիտենք, որ սերը գուցե հավերժ չլինի, այդ իսկ պատճառով ցանկանում ենք շարունակ սիրո խոսքեր լսել սիրելիի շուրթերից։ Դուք պետք է սիրեք մեզ այնպես, ինչպես մենք ենք դա ուզում։

10. Կարո՞ղ ես խոստանալ, որ կանես ամեն բան սիրո բոցը վառ պահելու համար։

Բոցերն ինքնաբերաբար չեն բոցավառվում։ Բոցը կմարի, եթե ամեն ինչ ինքնահոսի թողնեք։ Երջանիկ ամուսնության մեջ պետք է ջանք ու եռանդ ներդնել։ Այդ դեպքում դուք կկարողանաք անմար պահել սիրո բոցը։

11. Դու հոգ կտանե՞ս իմ մասին, եթե ես ինքս չկարողանամ անել այդ։

Խոսքը միայն ֆինանսների մասին չէ։ Ավելի մեծ է հոգեբանական աջակցության դերը։ Ոչ ոք չգիտի, թե կյանքն ինչ անակնկալներ է պատրաստել մեզ համար։ Կյանքում հաճախ անսպասելի բաներ են տեղի ունենում, որոնք թուլացնում են մեզ։ Հենց այդ պահերին է զգացվում հուսալի ապավենի կարիքը։ Զուգընկերդ պատրա՞ստ է հուսալի ապավեն լինել քեզ համար։ Նա պատրա՞ստ է գրկած տանել քեզ, երբ դու ուժասպառ լինես և հոգսերի տակ կքած՝ չկարողանաս քայլել։

12. Կարո՞ղ ես խոստանալ շարունակել քո անձնական նպատակների ու երազանքների իրականացումը։

Ամուսնությունը քո նոր եսի սկիզբը չէ։ Դու, անշուշտ, փոփոխվում ես ամուսնությունից հետո, սակայն քո մի շարք գծերն անփոփոխ են մնում։ Ամուսնությունից հետո դու չպետք է հրաժարվես քո երազանքներից ու ցանկություններից, այլ պետք է պարզապես վերաիմաստավորես դրանք։ Երբ մենք կորցնում ենք մեր երազանքները, մենք ինքներս ենք կորչում։ Քո զուգընկերը ևս չպետք է հրաժարվի իր երազանքներից, այլ միշտ պետք է ձգտի ավելիին։

13. Դու երբեք քեզ չե՞ս «բրախի»։

Դու պետք է պարզես, թե արդյոք զուգընկերդ կշարունակի հոգ տանել իր մասին ամուսնությունից հետո, հետևել արտաքին տեսքին, ընդունել առողջ սնունդ։ Հաճախ ամուսնանալուց հետո մարդիկ բոլորովի մոռանում են իրենց մասին։ Սա կարող է անգամ ամուսնության քայքայմանը հանգեցնել։

14. Եթե ես առաջինը մահանամ, դու մինչև կյանքիս վերջ ինձ հետ կլինե՞ս։

Դու պետք է նախապես իմանաս, թե արդյոք քո զուգընկերը պատրաստ է խնամել քեզ, երբ դու հիվանդ լինես, հոգ տանել քո մասին և անգամ երբ մահամերձ լինես, շարունակ կրկնել, որ սիրում է քեզ, որ դու իմաստավորել ես նրա կյանքը։ Նա ձեռքդ կբռնի՞ մինչև քո վերջին շունչը, թե՞ առաջին իսկ հնարավորության դեպքում գլուխը կազատի խնդիրներից։

15. Կարո՞ղ ես ինձ խոստանալ, որ եթե հանկարծ ես վաղաժամ հեռանամ կյանքից, դու երկուսիս փոխարեն էլ կապրես։

Եթե սիրում ես մարդուն, ցանկանում ես, որ նա երջանիկ լինի, անկախ նրանից՝ դու կարող ես նրա հետ կիսել այդ երջանկությունը, թե ոչ։ Կյանքը դաժան է, և պետք է ամեն ինչի պատրաստ լինել։ Եթե մահը ժամանակից շուտ գա քո հետևից, դու միևնույնն է, կցանկանաս, որպեսզի քո սիրեցյալը քեզնից հետո ապրի ոչ թե սգավորի, այլ երջանիկ մարդու կյանքով։ Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք կյանքի դժվարությունները հաղթահարելու համար։ Դու պետք է վստահ լինես, որ կողքինդ նույնպես ուժեղ մարդ է, որ եթե քեզ հետ դժբախտություն պատահի, նա լավագույնս կխնամի ձեր երեխաներին և ամուր հենարան կլինի նրանց համար։ Սիրելիի մահը կարող է այնպես կոտրել մարդուն, որ վերքերը երբեք էլ չսպիանան, սակայն անգամ դրանից հետո պետք է ուժ գտնել ու առաջ շարժվել։ Կարո՞ղ է սիրելիդ այդ ուժը գտնել իր մեջ։

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване